Մինսկը խռովել է Մոսկվայից եւ դուրս է գալիս ԵՏՄ-ից
Մոսկվան ըմբռումով է մոտենում հանրապետության ղեկավարների ցանկությանը՝ լինել անկախ պետություն, ինչպես «եղբայրական Ուկրաինան է»։ Այս կապակցությամբ, ինչպես նշում է Ռեգնում ՏԳ աղբյուրը, Մոսկվայում խիստ հայտարարութուններ չեն անի կապված ԵՏՄ–ից եւ ՀԱՊԿ–ից եւ հնարավոր է նաև Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությունից Մինսկի դուրս գալու պատրաստությունների հետ։
Դրա հետ մեկտեղ, բոլոր պատասխանատու անձինք պետք է հասկանան, որ անկախությունը չի կարող լինել միայն խոսքերով։ Անկախությունը պետության կենսագործունեության ամբողջ համալիրն է՝ սկսած քաղաքականությունից եւ գաղափարախոսությունից, վերջացրած ֆինանսներով եւ տնտեսությամբ։ Եթե Բելառուսի ղեկավարությունը որոշել է գնալ այդպիսի ուղիով, «տնտեսական պատերազմի» արահետ դուրս գալու ուղիով, ապա բելառուսական պետության զարգացման տվյալ մարտավարությունը որևէ հարց չի առաջացնի։
Միայն մեկ հարց է ծագում. որքանով է բելառուսական ղեկավարության տվյալ քաղաքական գիծը համապատասխանում բելառուս ժողովրդի ազգային–պետական շահերին։ Ինչպես նշում է Ռեգնում ՏԳ աղբյուրը, իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում բելառուս ժողովուրդը միշտ կհամարվի եղբայրական՝ անկախ կնտրոնական ղեկավարության վարած քաղաքականությունից։
Եթե եղբայրական «Ուկրաինայի փորձը», որտեղ իշխանափոխությունը իրականացավ և դեռ իրականանալու է հենց այն պատճառով, որ չէին ուզում հաշվի առնել՝ դեպի ԵՏՄ պետությունների հետ միությանը կողմնորոշված ուկրաինայի ժողովրդի ճնշող մեծամասնության ազգային պետական շահերը, Մինսկի ղեկավարության համար դաս չի հանդիսացել, ապա Մոսկվան չի մեղադրի հանրապետության ղեկավարությանը այն գործողությունների համար, որոնք շպրտում են երկիրը համաշխարհային զարգացման ճամփեզրին։
Մանրամասն: https://regnum.ru/news/polit/2233858.html
Top-News.am


















































Լուկաշենկո. Մենք միակն ենք, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չի ունեցել
Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը
Լուկաշենկոն ընտանիքով մեկնել է Ռուսաստան
Իշխանությունը ոչ ոքի չեմ տա
Բելառուսում «գունավոր հեղափոխության» պատճառներ չկան` ինչպես Հայաստանում և Ուկրաինայում. Լուկաշենկո
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն