Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է «գաղտնազերծել» Վատիկանի գաղտնի արխիվը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է «գաղտնազերծել» Վատիկանի գաղտնի արխիվը։
Պոնտիֆիկը պաշտոնապես փոխել է Սուրբ Աթոռի արխիվի անվանումը, որպեսզի խուսափի «բացասական» հետեւանքներից՝ կապված դրա անվանման մեջ «գաղտնի» բառի հետ, հայտնում է AP-ը։
Այսուհետ այն պաշտոնապես կանվանվի Վատիկանի առաքելական արխիվ։ Ֆրանցիսկոսը նշել է, որ արխիվն արդեն վաղուց բաց է գիտնականների համար, եւ որ ինքն անձամբ է կարգադրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Պիյ XII պապի արխիվները, որին ոմանք մեղադրում են նրա համար, որ նա ոչ բավարար է արտահայտվել Հոլոքոստի մասին, կբացվեն վաղաժամկետ՝ 2020թ․ մարտի 2-ին։
Պապի խոսքերով, անվանման փոփոխությունը ավելի լավ է արտացոլում արխիվի իսկությունը եւ «եկեղեցուն ու մշակույթի աշխարհին նրա ծառայությունը»։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում