Զորավար Անդրանիկի թանգարանի բակում կանգնեցվեցին Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի հուշաքարերը. «Եռաբլուրում» թույլ չեն տվել
Զորավար Անդրանիկի թանգարանի բակում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կանգնեցվեցին Աղբյուր Սերոբի եւ Սոսե մայրիկի հուշաքարերը, որին ներկա էին ազատամարտիկներ, քաղաքական–հասարակական գործիչներ եւ քաղաքացիներ։
«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի խոսքով՝ հուշաքարերը պետք է կանգնեցվեին Եռաբլուր պանթեոնում, բայց 2 օր առաջ բացասական պատասխան են ստացել։
«Գրությունը գրված էր, նկարն ուղարկված էր, բայց վերջում Եռաբլուրի գլխավոր ճարտարապետը թույլ չտվեց, որպեսզի հուշաքարերը տեղադրվեն Եռաբլուրում։ Ցավոք սրտի ես 10 մետր սեփական հող չունեմ, թե չէ կտանեի իմ հողի մեջ կտեղադրեի։ Պատճառաբանել են հուշաքարերի վրա արված զարդանախշերը. Աղբյուր Սերոբի եւ Սոսե Մայրիկի այս հուշաքարերն անպայման տեղադրվելու են Եռաբլուրում»,– ասաց Չիլինգարյանը։
Քանդակագործ–ազատամարտիկ Արտիկ Քոչարյանը, որը հուշաքարերի հեղինակն է, համաձայն չէ զարդանախշի դեմ խոսակցություններին. «Նշանը համարում եմ, որ մերն է, արիական նշանն է. եթե գերմանացիներն այն օգտագործել են, դա չի նշանակում, որ մենք մեր ունեցածից պետք է հրաժարվենք»,– ասաց հուշաքարի հեղինակը։
Սեյրան Չիլինգարյանի խոսքով՝ միջոցառումը չտապալելու համար են որոշել հուշաքարերը տեղադրել Զորավար Անդրանիկի թանգարանի բակում, բայց միջոցառումի ավարտից հետո կբանակցեն համապատասխան մարմինների հետ, որպեսզի հուշաքարերը տեղափոխվեն Եռաբլուր պանթեոն՝ Սոսե Մայրիկի խաչքարի 2 կողքերում կանգնեցնելու համար։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում