Հասարակական-քաղաքական գործիչները լրջորեն անհանգստացած են երկրում տիրող իրավական բեսպրեդելով․ Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը աննախադեպ է համարում մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչների հայտարարությունը, որով նրանք դատարանին կոչ էին արել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
«Աննախադեպ էր նրանով, որ, փաստորեն, ի ցույց դրեց այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շերտերի ամենահեղինակավոր ներկայացուցիչները եւ Հայաստանում, եւ Արցախում, լրջորեն անհանգստացած են այն իրավական բեսպրեդելով, որն այսօր տիրում է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի, Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումների առնչությամբ։ Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ ազդակ է, որին պետք է իշխանությունը ականջալուր լինի, եթե իհարկե ի վիճակի է նման ուղերձները ընկալել։ Հուսով եմ, որ կընկալի եւ համապատասխան եզրակացություններ կանի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով՝ հրապարակման պահից ի վեր իրենք տասնյակ զանգեր, նամակներ են ստացել մարդկանցից, որոնք ցանկություն են հայտնել նույնպես միանալու հայտարարությանը։ Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ այս հայտարարությունը լուրջ ազդեցություն կունենա ներկայումս ընթացող գործընթացների վրա։
«Սա շրջադարձային իրադարձություն էր այս քաղաքական հետապնդումների տխուր պատմության մեջ, որը մենք արդեն տեսնում ենք՝ շուրջ մեկ տարի է։ Հուսով եմ՝ ինչ որ պահի քաղաքական հետապնդումները կդադարեցվեն, եւ նախագահի ապօրինի կալանքը կվերացվի։ Աներկբա իրականություն է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ամեն մի ավելորդ ժամը պարզապես խայտառակություն է մեր պետության համար»,– ասաց նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս