Ռոբերտ Քոչարյանն ինձ որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Ս․ Օհանյան
Սեյրան Օհանյանի խոսքով, երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է․ «Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրությանը համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե ինքը կարող է նրանց հետ առնչություն ունենալ ու ինչ-որ կերպ ազդել»։
Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված զինծառայողների հետ որևիցե առնչություն չի ունեցել․ «Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր շտաբի պետին՝ ինձ, որևիցե մի ցուցում, որևիցե մի հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին»։
Սեյրան Օհանյանն անդրադարձավ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների ստորագրահավաքին, որով պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին․ «Այն քաղաքական-հասարակական գործիչները, որոնք գնահատում են իրավիճակը, համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Կարելի է այդ ամենը իրականացնել և թույլ տալ նաև, որ ինքը լինի ազատության մեջ` առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջև, նա կատարում է»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ հոկտեմբերի 8-ին դիմելու է Գերմանիայի Դաշնության դեսպանատուն` բուժման նպատակով մեկնելու համար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս