Եթե ՍԴ անդամների դեմ «կոմպրոմատներ հավաքելու» կամ «ստիպելու» տարբերակով լինի, ապա քրեական գործի ենք ականատես լինելու
Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելու նախագծին ԱԺ-ում կողմ քվեարկելուց հետո, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ դիմումը ՍԴ մուտքագրվելուց հետո՝ ՍԴ-ն նախ պետք է այն վարույթ ընդունի, ապա պետք է 2 ամսվա ընթացքում որոշում կայացնի՝ բավարարում է միջնորդությունը, թե մերժում։ ԱԺ-ի դիմումը վարութ ընդունելուց հետո մինչև որոշման կայացումը ՍԴ նախագահի լիազորությունները մեխանիկորեն ժամանակավորապես կասեցվելու են։ Միաժամանակ, դիմումը բավարարելու համար ՍԴ-ում անհրաժեշտ է 6 դատավորի ձայն։
ArmDaily.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ԱԺ-ի նախաձեռնությունը՝ պարզ քաղաքական գործընթաց է քաղաքական ուժի կողմից՝ իշխանությունը տոտալ վերահսկելու նպատակով։
«Եթե Հրայր Թովմասյանը շատերի նման հայտարարեր հրապարակավ կամ իր գործողություններով ցույց տար, որ ինքը հեղափոխական է ու պատրաստ է սատարել գործող ուժին, ոչ մի գործընթաց էլ չէր լինի»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում ՍԴ անդամների դիրքորոշմանը՝ Վարոսյանը նշեց, որ իրականում լրջագույն գործընթաց է տեղի ունենում, որը շատ ավելի լուրջ պրոցես է, քան ՍԴ - իշխող քաղաքական ուժ հակամարտությունն է։
«Այս հարցին բոլորը պետք է մոտենան պետական ինստիտուտի անդամ լինելու տեսակետից, քանի որ շատ կարևոր գործընթաց է։ Եթե ես լինեի ՍԴ անդամ, ինչը երբևէ չի լինի, իհարկե, ներկա քաղաքական իրավիճակում ես դեմ կքվեարկեի նախագծին։ Ես չեմ կարող ասել, թե ինչ դիրքորոշում կունենայի Հրայր Թովմասյանի վերաբերյալ, եթե հիմա ՀՀԿ-ն լիներ իշխող ուժ, ես չգիտեմ, ինչպես կվերաբերվեմ ապագայում նրա մնալ- չմնալուն, եթե լինի նոր քաղաքական իշխանություն։ Սակայն այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտը նրա լիազորությունների դադարեցմանը դեմ քվեարկելն է»։
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ճնշումներ լինեն ՍԴ անդամների վրա, փաստաբանն ասաց, որ այսօր արդեն որոշակի ելույթներ առկա են իշխանության թևից, որոնք ենթադրաբար հանցակազմի տարրեր են պարունակում։
«Իսկ եթե «կոմպրոմատներ հավաքելու» կամ «ստիպելու» տարբերակով լինի, ապա ապագայում քրեական գործի ենք ականատես լինելու։ Առհասարակ, մեր երազած Սահմանադական դատարանը, կամ առհասարակ դատական համակարգը կարող է լինել այն համակարգը, որը կախվածության մեջ չի գտնվելու իշխանությունից, անկախ նրանից, թե դա Սերժ Սարգսյանի իշխանությունն է, թե Նիկոլ Փաշինյանի։ Ով ուզում է լինի իշխանություն, եթե նրանից կախվածության մեջ գտնվող դատարան ունենաք՝ մենք ոչինչ չենք ունենա»,-ասաց Վարոսյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս