Քիսինջերը վերադառնում է հանուն Կրեմլի հետ երկխոսության
Ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «նրանցից է, ով օգնում է Դոնալդ Թրամփին Կրեմլի հետ երկխոսություն հարթել, սակայն Թրամփի ամենամերձավոր աշխատակիցների շրջանում ուժեղ թերահավատություն կա Մոսկվայի իրական մտադրությունների կապակցությամբ»,- գրում է La Stampa–ն։
«ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու նոր նախագահը հին ընկերներ են։ Քիսինջերը, որը Նիքսոնի օրոք Չինաստանի հետ կապերի հարթման գործում մեծ ավանդ է ունեցել, երջանիկ կլիներ պատմության մեջ մտնել որպես մի մարդ, ով կանխել է նաև նոր սառը պատերազմը» ։ Հոդվածագրի խոսքով Քիսինջերի ծրագիրը հետեւյալն է ՝ Թրամփը ճանաչում է «Ղրիմի հանդեպ ռուսական ինքնիշխանոթյունը՝ գլոբալ կայունությանը նպաստող համընդգրկուն համաձայնագրի դիմաց»։ Այդ դեպքում «կարմիր գիծը», որը չպետք է հատվի Մոսկվայի կողմից, ամրագրվում է Բալթյան երկրների ու Լեհաստանի սահմանների երկայնքով։
«Մոսկվան Սիրիայում ուզում է պահպանել իր ծովային կայանները, նաեւ Ասադին, սակայն նա ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի զոհաբերել բռնապետին հանուն ավելի գլոբալ համաձայնագրի», գրում է հոդվածագիրը։
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համարվում է Քիսինջերի մտերիմներից ու ըստ հոդվածագրի, կարող էր օգնել նրան այդ ծրագրում, սակայն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը դեռ թերահատավորեն է տրամադրված։ Ֆլինը վստահ չէ, որ Վաշինգթոնը կկարողանա վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները ու չեղարկել հակառուսաստանյան պատժամիջոցները, բայց Թրամփն ու Քիսինջերը , համենայն դեպս ուզում են տեսնել թե ինչ խաղաքարտեր կան Պուտինի ձեռքին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...