Այս կառավարությանը հաջորդողը պարզելու է, թե ումից ինչքան գումար են վերցրել. Հրանտ Բագրատյան
Իրավական պետություն ստեղծող կառավարությունն ինչպե՞ս կարող է շարժվել անօրինական ձեւով, նման հայտարարություն է արել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը արտաբյուջետային տասնյակ միլիոնավոր դոլարի գումարներ է հավաքել, որով պատրաստվում են զենք գնել:
Հրանտ Բագրատյանը պնդում է, որ եթե փող է վերցվում ինչ-որ մեկից, ապա դա սովորական նվիրատվություն է: Եւ մի օր, ըստ նախկին վարչապետի, Սաշիկ Սարգսյանը պահանջելու է իր լուսանկարը փակցնել բանակի մեկենասների կողքին:
«Այս կառավարությանը հաջորդող կառավարությունը միայն դրանով է զբաղվելու՝ պարզելու, թե ումից ինչքան են վերցրել»:
Նկարագրելով այսօր իրականացվող քայլերը բագրատյանը շեշտել է, թե ձերբակալում են ինչ-որ մեկին, հայտարարում, թե ժողովուրդ տեսեք՝ գողերին բռեցինք, ձերբակալվածին ասում են, թե համակարգում մի քանի ավելի հաստիք ես պահել, որով նախատեսվում է միայն վարչական տուգանք, բայց կալանավորում են եւ սկսում են տանջել՝ տուր 20,50, 80, 200 միլիոն:
«Այս ամենը ներկայացվում է թալանի բացահայտում, իսկ ես նրանց քայլերում եմ հանցագործական տարրեր տեսնում»,- ավելացրել է Բագրատյանը:
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս