Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի մասին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի ամերիկյան այցի մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ։ Նախ նշեմ, որ այցը ֆորմալ առումով երկկողմ չէ։ Երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ այս պահին նախատեսված չեն։
Վարչապետի այցը աշխատանքային է՝ Լոս Անջելես, որտեղ վարչապետը հանդիպում է ունենալու հայ համայնքի հետ և Նյու Յորք, որտեղ վարչապետը ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում։ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանն իր աշխատանքներն է սկսում սեպտեմբերի 17-ին իսկ «High level General Debates»-ը սեպտեմբերի 27-ից։
Վարչապետը Նյու Յորքում կլինի հավանաբար սեպտմեբերի 23-ի երեկոյան։ Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում արդեն իսկ նախատեսված է պաշտոնական ընդունելություն Իդնոնեզական Լաունջում և պաշտոնական ճաշ «North Delegates Lounge»-ում։
Սեպտեմբերի 24-ի երեկոյան նախատեսված է վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հանդիսասրահում։ Կարծում եմ նախատեսվում են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր պետությունների գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ։
Վարչապետը նաև կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդլդ Թրամփի կողմից կազմակերպվող ընդունելությանը։ Սա Թրամփի հետ շփման միակ հնարավորությունն է լինելու, այն էլ չափազանց բարդ։ Նախատեսվում է արարողակարգային ձեռքսեղմում և լուսանկարում»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս