Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը անարդար դատաքննութան արդյունք է
GPARTNERS իրավաբանական գրասենյակի կառավարիչ Սարգիս Գրիգորյանը պատասխանել է NEWS.am-ի հարցին։
Բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ։ Արդյո՞ք կան միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց շրջանակում կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:
Ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հետապնդումների քաղաքական շարժառիթներով և նրա նկատմամբ ակնհայտորեն կիրառվում է խտրական վերաբերմունք, օրինակ` իրացնելու իր արդար դատաքննության իրավունքը։ Փաստացիորեն, տևական ժամանակ է, ինչ Ռոբերտ Քոչարյանը նաև զրկված է ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից։ Ավելին, Հայաստանում տեղի ունեցող «ինստիտուցիոնալ բարեփոխումները» դատական համակարգում ուղղակիորեն առնչվում են Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ և իրական ու լուրջ սպառնալիքներ են իրավունքի գերակայության համար: Խաթարվել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը պետք է երաշխավորի դատական անկախությունը, օրինակ`Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս կազմը և անգործունեությունը, որոնք ուղղակիորեն հակասում են ԵԽ-ի եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի մի շարք փաստաթղթերին։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 9(1)-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով: Այն, ինչ տեղի է ունենում 2019 թվականի մայիսի 20-ից առ այսօր հաստատում է, որ կոպիտ և շարունակական կերպով խախտվում են Ռոբերտ Քոչարյանի հիմնարար իրավունքները, որոնք նաեւ սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, մասնավորապես՝ կալանքը կիրառվել է միմիայն քաղաքական դրդապատճառներով, այսինքն՝ որևէ հանցանքի կատարման բացակայությամբ։ Ռոբերտ Քոչարյանի կամայական կալանավորումները նաեւ հստակ խախտում են ՄԱԿ-ի մարդու իրավունքի հանձնաժողովի թիվ 1991/42 (հետագայում պարզաբանվել է թիվ 1997/50 բանաձեւով) բանաձեւով սահմանված սկզբունքները եւ պահանջները։
Ավելին, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ համաձայն 2012 թվականի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1900 /2012/ բանաձեւի, քանի որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ եւ քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Ավեին, Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը անարդար դատաքննութան արդյունք է, ինչը եւս ունի քաղաքական շարժառիթներ։ Վերջում հարկ է նշել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1988 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 43/173 որոշմամբ հաստատված անձանց կալանքի տակ պահելու սկզբունքները, որոնք իրավունք են վերապահում պնդելու, որ Ռոբերտ Քոչարյանը արդադատության մերժման զոհ է Հայաստանում, ում նկատմամբ կիրառվում է կամընտրական արդարադատություն։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո