ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել պատգամավոր ու պաշտոնատար այլ անձինք
NewsBook-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք: Նրանք բոլորը Արարատի մարզից են և Արտաշատ քաղաքից:
ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբիկ Աբրահամյանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվեց նաև Արարատի մարզպետի պաշտոնից:
ՀՀԿ շարքերը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը: Նրա տեղակալ Սամվել Մինասյանը ևս համապատասխան դիմում է ներկայացրել:
Հենրիկ Աբրահամյանը` ԱԺ նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի եղբայրը ևս ՀՀԿ-ն լքողների շարքերում են:
Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն էլ է դիմում ներկայացրել:
Կուսակցությունը լքողների շարքերում է ՀՀ Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը: Գեղանուշ Սայադյանը, որը ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, ևս կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել:
Արտաշատի քաղաքապետարանի 5 աշխատակիցներ ևս ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել: Նրանք են` Մհեր Ավագյանը, Նելլի Ալոյանը, Մարիամ Հարությունյանը, Արթուր Պետրոսյանը և Վահրամ Ավետիսյանը:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին վերոնշյալ անձանց` դիմումներ ներկայացնելու հանգամանքը:
Վերջին օրերին ՀՀԿ-ականները համառորեն հերքում էին, որ ՀՀԿ-ից մարդկանց արտահոսք է սկսվել, մինչդեռ վերոշարադրյալը հաստատելու է գալիս, որ ՀՀԿ-ն գոնե Արարատի մարզում կորցնում է իր կուսակցական ակտիվը:
Մանրամասները՝ NewsBook-ում

















































Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, թե ինչ էր ասում դեսպանը
Դուք փողը տվեք եւ մի կողմ քաշվեք, իսկ մենք ինչ կուզենք, այն էլ կանենք
Ինչու ՀՀԿ-ում լարվածություն չկա
ՀՀԿ-ի երազած Հայաստանն այսպիսին է (Տեսանյութ)
ՀՀԿ-ում սուր պայքար է. նույն պաշտոնին երեք մարդ է հավակնում, այդ թվում Միհրան Պողոսյանը
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...