Օլանդը շնորհավորել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցում շնորհավորել է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար Էմանուել Մակրոնին։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ Օլանդը մտադիր է ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ և հայտնել իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 23 տոկոսը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 20 տոկոսը, ծայրահեղ ձախակողմյան թևից Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19 տոկոսը:
Երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը, որը տեղի կունենա մայիսի 7-ին։
7or.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...