«Պետությունը չի ապահովում Ռոբերտ Քոչարյանի գործի բնականոն ընթացքը». Արամ Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով՝ Ռ. Քոչարյանի գործում որևէ զարգացում չկա, քանի որ դատական համակարգը տվյալ գործը չի քննում։
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա որևէ դատարան, որը կարող է ազատելու կամ չազատելու, այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Ավելին՝ մենք վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի վիճակում, երբ գործը նոր է ուղարկված դատարան, այսինքն, երբ դատարանը 15-օրյա ժամկետում պարտավոր է որոշում ընդունել, օրինակ՝ գործը կարճելու, կասեցնելու և այլ որոշումներից որևէ մեկը, մենք մինչև հիմա այդ որոշումը չունենք։
Դավիթ Գրիգորյանը կայացրել էր որոշում, որը բեկանվել էր, վերաքննիչ դատարանը պահանջել էր, որպեսզի առաջին ատյանի դատարանը գործը շարունակեր կասեցման պահից, և արդեն 1,5 ամիս է՝ որևէ զարգացում կամ գործընթաց տեղի չի ունենում։ Այս ամենն ակնհայտորեն մարդու իրավունքների խախտում է։
Անձը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով՝ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Օրբելյանը։
Նա շեշտեց, որ բազմիցս ներկայացրել են գրավի՝ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու միջնորդություն, սակայն ներկայացրած որևէ միջնորդության անդրադարձ չի կատարվել։
Արամ Օրբելյանն արձանագրեց, որ այստեղ մեղավորը պետությունն է, որը չի ապահովում գործի բնակակոն ընթացքը։
«Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց հետո պետք է տեխնիկապես լինի նոր դատարան։ Մեկ բան պարզ է, որ այսօր պետությունը Ռոբերտ Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ իր իրավունքների պաշտպանության համար»,- ընդգծեց նա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար