Գագիկ Ջհանգիրյանը փորձում է հաղթահարել պաշտոն ստանալու օրենսդրական արգելքը
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը պաշտոն ստանալու հեռահար նպատակներ ունի:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանիգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
Ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:
Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվում է Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։
10 տարի անց ներկայացված բողոքը նախ մակագրվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին, որը սակայն ինքնաբացարկ է հայտնել եւ գործով զեկուցող է նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը։
Նշենք, որ մամուլում վերջին շրջանում պարբերաբար շրջանառության մեջ էին մտցվում տեղեկություններ նախկին զինվորական դատախազի, ում անունը կապվում է տարբեր աղմկոտ գործերի, այդ թվում «Հոկտեմբերի 27»-ի գործով պատշաճ քննություն չիրականացնելու, զինվորական տարբեր հանցագործություններ կոծկելու հետ, բարձր պաշտոնի նշանակվելու մասին։ Մասնավորապես՝ նշվում էր նրա գլխավոր դատախազ հնարավոր նշանակման մասին։ Սակայն նրա պաշտոն ստանալու հարցում առկա է օրենսդրական արգելք։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազ նշանակվելու կարգը սահմանված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որի 34-րդ հոդվածը թվարկում է սահմանափակումները։
Ըստ այդմ՝ դատախազ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել։
Իսկ Գագիկ Ջհանգիրյանն ունի դատվածություն. նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի մարտի 23-ի դատավճռով։
Նշված դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելով՝ նախկին զինվորական դատախազը թերեւս հավակնում է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված դատական ակտի վերանայում, որն պայմաններում կարող է վերանալ նաեւ օրենսդրական արգելքը՝ պաշտոն ստանալու համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս