«Թավշյա» իշխանության մշակութային հեղափոխությունը
Հեղափոխականների համար պատմությունը բաժանվում է երկու մասի՝ մինչև հեղափոխությունը և դրանից հետո: Դա ստանդարտ հիվանդություն է: Այդ հիվանդությունն է, որ ստիպում է հեղափոխականներին ստեղծել նոր օրացույց, վերանայել արժեքները, փոխել խորհրդանիշները և այլն:
Բոլոր հեղափոխական ուժերն իշխանություն վերցնելուց հետո մշակութային հեղափոխություն են իրականացնում: Նպատակը նոր գաղափարների ներմուծումն է, հեղափոխական խորհրդանիշների տարածումը և սեփական իշխանության ամրապնդումը:
Մշակութային հեղափոխությունը դառնում է նաև գործիք քաղաքական հակառակորդների (այսպես կոչված՝ հակահեղափոխականների) դեմ պայքարելու և հեղափոխական իշխանության համար զանգվածային հպատակեցում ապահովելու համար:
Գաղափարական հեղափոխականների մոտ մշակութային հեղափոխությունն ունի բովանդակային (արժեքներ, մոդելներ, իրավաքաղաքական խաղի կանոններ և այլն) ու ձևական (խորհրդանիշներ, ծեսեր և այլն) կողմ:
Ժան–Ժակ Ռուսսոյի փիլիսոփայությամբ ոգեշնչված ֆրանսիացի հեղափոխականները շրջանառության մեջ դրեցին «քաղաքացի» դիմելաձևը: Դա նոր մշակույթ էր հասարակական կյանքում և պետություն-մարդ հարաբերություններում:
Բոլշևիկները նույնպես մշակութային հեղափոխություն իրականացրեցին: Նրանք մարդուց հոմոսովետիկուս էին ուզում ստանալ պրոլետարիատի դիկտատուրայի միջոցով:
Չինաստանում Մաո Ցզե Դունը մշակութային հեղափոխություն նախաձեռնեց: Այն շատ հաճախ մարազմատիկ դրսևորումներ էր ունենում: Նպատակը նոր տիպի չինացի ստանալն էր: Այդ նոր տիպը պետք է ամբողջությամբ ներծծված լիներ մարքսիզմի ու կոմունիզմի գաղափարախոսությամբ: Մաոն մշակութային հեղափոխության անվան տակ նաև ներկուսակցական հակառակորդերին էր վերացնում:
Ի տարբերություն գաղափարականների՝ տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնողների մոտ մշակութային հեղափոխության բովանդակային մասը ձգտում է զրոյի: Շեշտը դրված է ձևի վրա:
2018-ին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը տեխնոլոգիական բնույթ էր կրում: Այն զրոյական գաղափարախոսությամբ էր: Բայց ինչպես գաղափարականների դեպքում է լինում, այս դեպքում էլ հեղափոխականներն ունեն սեփական անձի պաշտպամունք և տարբերվելու մոլուցք՝ «Կյանքը հեղափոխությունից առաջ և հետո» թեմայով:
Մշակութային հեղափոխությունը հիմա մեզանում կրում է ձևական բնույթ: Հիմքում իշխանափոխության ֆետիշացումն է և առաջնորդի սրբադասումը:
Երևույթները հրամցվում են ծուռ հայելու տարբերակով: Վախկոտությունը թաքցվում է «Դուխով» գրությամբ գլխարկի, քաղաքական անչափահասությունը և կառավարչական տհասությունը՝ մորուքի տակ: Չհավաքվող աղբը սրանք ուզում են փոխհատուցել տեսախցիկների առաջ «բիչոկ» հավաքելով: Անգրագիտությունն ուզում են մարդկանց վրա վաճառել ««Զատո» կոռուպցիայով չենք զբավում» դեմագոգիկ ձևակերպման օգնությամբ:
Մշակութային հեղափոխությունը քայլարածներն իրականացնում են իրենց դաստիարակության, կրթության և աշխարհայացքի շրջանակներում: Արդյունքում՝ «քաղաքացու օրն» ասոցացվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում իջևանյան խոզի խորովածի հետ: «Քաղաքացու օրն» այդպիսով դառնում է գեղցիության տոնահանդես:
Գեղցիություն էր նաև անցած կիրակի տեղի ունեցածը: Ձևախեղվեց Վարդավառի խորհուրդը: Հեղափոխականներն այն ասոցացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում լվացվող գորգի հետ:
Այս տրամաբանությամբ օրերից մի օր ԱԺ բակում կարող են ոչխար արածեցնել և մոշ հավաքելու իմիտացիա անել՝ տոնելով «տնտեսական հեղափոխության» հաղթանակը:
Խորհրդարանի բակում քայլարածների կողմից ոչխար արածեցնելը կլինի նաև յուրօրինակ հարգանքի տուրք հետզհետե նոսրացող սեփական ընտրազանգվածին:
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս