56 մլն դրամ՝ հերթական ճոխ պարգևատրումների համար
Քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևաճարներն է հատկացրել իր աշխատակիցներին։ Հայկ Մարությանի ղեկավարած հիմնարկը, ինչպես և ՊԵԿ-ն ու մյուս գերատեսչությունները, չեն կարողանում հրաժարվել իրենք իրենց տեղի-անտեղի պարգևատրելու գայթակղությունից։ Նրանք իրենց կյանքն ուղղակի չեն պատկերացնում առանց խոշոր պարգևավճարների։ Ժողովրդին անձնուրացաբար ծառայելու խոստումով իշխանության եկածները շարունակում են հին բարքերով ուղղակի «քերել» ժողովորդի հարկերից գոյացած բյուջեն՝ պարբերաբար իրենք իրենց ճոխ պարգևատրելով։ Եվ սա անում են ամեն եռամսյակը մեկ։
Օրինակ՝ քաղաքապետի բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչուրը 965 հազարական դրամ, որն իրենց ամսական աշխատավարձի կրկնակին է, դեռ մի բան էլ ավել։
Ընդհանուր պարգևատրվել է 117 աշխատակից, որոնց մեջ ամենացածր պարգևավճար ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։ Իսկ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը ձախողել է քաղաքի աղբահանությունը, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար։
Քանի որ տրամաբանորեն աշխատակիցը պարգևատրվում է իր կատարած լավ աշխատանքի, գրանցած բարձր արդյունքների համար, ուստի կարող ենք ենթադրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Արարատ Խաչիկյանին պարգևատրել է քաղաքը աղբի մեջ թաղելու և նախորդից էլ ավելի մեծ քանակությամբ աղբ փողոցներում կուտակելու, նախորդ ամիսներից էլ ավելի վատ քաղաքը մաքրելու համար, քանզի թերևս միայն այս հարցում է, որ քաղաքապետարանն ամեն ամիս ինքն իրեն գերազանցում է։ Ի դեպ, նկատենք, որ Հայկ Մարությանը պարգևատրվածների ցանկում չկա․ նա խոստացել էր, որ հրաժարվելու է պարգևավճարներից և խոստումը պահում է։ Համենայնդպես այդպես է երևում հրապարակված ցանկից։


















































Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը կրկին պարգևատրվել է. ընդհանուր՝ 7 միլիոն դրամի չափով
Քաղաքապետարանը 3,28 մլն դրամ հատկացրեց Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին