Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվել է օրենքի խախտմամբ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արայիկ Մելքումյանը 2019 թ. մայիսի 15-ին դիմել է Սահմանադրական դատարան` ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Tert.am-ի հետ զրույցում Մելքումյանն ասաց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՍԴ կազմը համալրել է նոր դատավոր Վահե Գրիգորյանը, ինքը միջնորդություն է ներկայացրել՝ գործի քննությունը Սահմանադրական դատարանի օրինական կազմով իրականացնելու վերաբերյալ՝ բացառելով Վահե Գրիգորյանի մասնակցությունը։ «Վահե Գրիգորյանի մասնակցության դեպքում կխախտվի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության սկզբունքը, քանի որ վերջինս ընտրվել է ՍԴ դատավոր օրենքի խախտումներով»,-ասաց Մելքումյանը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով՝ խախտվել է նոր թեկնածուի վերաբերյալ օրենքի պահանջը, բայց այդ՝ երկրորդ անգամ նախքան նրա թեկնածությունն առաջադրելը նոր մրցույթ չի հայտարարվել:

-Պարո´ն Մելքումյան, ե՞րբ են դադարեցվել Ձեր լիազորությունները և ինչու:

-Իմ լիազորությունները դադարեցվել են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդությամբ և Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թ. փետրվարի 14-ի որոշմամբ: Թե՛ նախարարը և թե՛ ԲԴԽ-ն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի համար կատարողական թերթ տալը, որը չէր առաջացրել հետևանքներ, որակել են էական կարգապահական խախտում։ Այս որոշմամբ իմ նկատմամբ կիրառվել է խտրական վերաբերմունք, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019թ. փետրվարի 7-ի որոշմամբ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշմամբ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում կատարողական թերթ տալը, որն առաջացրել էր ծանր հետևանքներ, հանգեցրել էր նկատողության տեսքով կարգապահական պատասխանատվություն: Ընդ որում, կամայականության տարրեր պարունակող այս որոշումը հրապարակման պահից մտել է ուժի մեջ։

-Արդյոք բողոքարկե՞լ եք Ձեր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:

-Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 155-րդ հոդված 7-րդ մասը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման բողոքարկման հնարավորություն չի ընձեռում, ինչը նշանակում է, որ դատավորն իր վերաբերյալ կայացված կարևորագույն ակտի վերանայման իրավական որևէ մեխանիզմ կամ հնարավորություն չունի, հետևաբար չի կարող նաև բողոքարկել իր նկատմամբ կայացված ապօրինի ակտը՝ սխալների վերանայման նկատառումներից ելնելով: Այդ պատճառով էլ, 2019 թվականի մայիսի 15-ին ես դիմել եմ Սահմանադրական դատարան` ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթների՝ Սահմանադրությամբ համապատասխանության հարցը որոշելու համար։ Դիմումն ընդունվել է վարույթ։ Եվ նկատի ունենալով, որ Դատարանի կազմը համալրել է նոր դատավոր Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գործի քննությունը Սահմանադրական դատարանի օրինական կազմով իրականացնելու վերաբերյալ՝ բացառելով Վահե Գրիգորյանի մասնակցությունը։

-Ինչո՞ւ եք դեմ, որ Վահե Գրիգորյանը մասնակցի գործի քննությանը և ի՞նչ նկատի ունեք՝ Սահմանադրական դատարանի օրինական կազմ ասելով:

-Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունք: ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի կամ տրիբունալի օրինականության սահմանումը ենթադրում է նաև դրա կազմը (Բուսկարին ընդդեմ Սան Մարինոյի, գանգատ թիվ 31657/96, 4-ը մայիսի 2000 թվական): 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով՝ «օրենք» հասկացությունը, այսպիսով, ներառում է ոչ միայն դատական մարմինների ստեղծումը և դրանց իրավասությունը նախատեսող օրենսդրությունը, այլ նաև ներպետական օրենսդրության ցանկացած այլ դրույթ, որի խախտման դեպքում մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը կլիներ անօրինական։ Մինչդեռ, գործի քննությանը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության դեպքում կխախտվի օրենքի հիման վրա ստեղծված Դատարանի կողմից գործի քննության սկզբունքը, քանի որ վերջինս ընտրվել է ՍԴ դատավոր օրենքի խախտումներով։

-Ի՞նչ խախտումների մասին է խոսքը, խնդրում եմ, մանրամասնեք:

-«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: 2018 թվականի հոկտեմբերի 19-ին հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով բավարար ձայներ չէր ստացել Ազգային ժողովի կողմից։ Ապա 2019 թվականի մայիսի 30-ին միևնույն իրավասու մարմինը՝ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի միևնույն թափուր պաշտոնի համար կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ խախտելով ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը։ Նույն անձի թեկնածությունը կրկին առաջադրելն արգելվում է պետական մարմինների միջև փոխադարձ հարգանքի սահմանադրական սկզբունքով (Interorganrespekt), ինչը պետական մարմիններից պահանջում է փոխադարձ հարգանք դրսևորել միմյանց որոշումների նկատմամբ և չարհամարհել դրանք։

Բացի այդ, 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հիման վրա ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցը, ինչպես նաև այլ վերաբերելի միջազգային փաստաթղթեր, որով ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրությունը անցկացվում է մրցութային կարգով՝ ապահովելով արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ դատավորների ընտրությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջազգային չափանիշներն իրենց բնույթով կիրառելի են նաև ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացին՝ անհրաժեշտ է արձանագրել, որ Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր առանց մրցութային կարգի՝ այդպիսով չապահովվելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացում։ Այս համատեքստում այն պնդումները, համաձայն որի՝ Վահե Գրիգորյանը 2018 թվականի հոկտեմբերին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրվել է մրցութային կարգով, ուստի կարող էր արդեն առաջադրվել առանց մրցութային կարգի, ևս հիմնազուրկ են։

-Պարո´ն Մելքումյան, Դուք կասկածի տա՞կ եք դնում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լեգիտիմությունը:

-Այո և բացատրեմ՝ ինչու: Թեև Վահե Գրիգորյանը 2018 թվականի հոկտեմբերին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրվել է մրցութային կարգով, սակայն դրան հաջորդող Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության երկու մրցույթներում չէր ընտրվել՝ իր տեղը զիջելով այլ թեկնածուների, ուստի որևէ հիմք չկա կարծելու, որ մրցութային կարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն կազմակերպվելու դեպքում պետք է ընտրվեր հենց Վահե Գրիգորյանը։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ առանց մրցութային կարգի չեն առաջադրվում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության վերջին երկու մրցույթներում ընտրված այն թեկնածուները, որոնք ընտրվել էին մրցույթում Վահե Գրիգորյանի մասնակցության պայմաններում:

Բայցի այդ, հետևելով հանրապետության նախագահի կողմից անցկացված ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթներին՝ կարող ենք արձանագրել, որ ամեն հաջորդ մրցույթում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, ընդ որում վերջին մրցույթում եղել են առավել մեծ թվով մասնակիցներ (ինը մասնակից)։ Ուստի հնարավոր է ենթադրել, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթ հայտարարելու դեպքում կարող էին ի հայտ գալ մասնակիցներ, որոնք նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չէին մասնակցել։

-Այսինքն՝ պնդում եք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել օրենքի խախտմա՞մբ:

-Այո, իմ կողմից արդեն իսկ ներկայացված փաստերը թույլ են տալիս եզրակացվել է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվել է օրենքի խախտմամբ և առանց պահպանելու բարձրագույն դատական մարմիններում դատավորների ընտրության միջազգային չափանիշները, ուստի վերջինիս կողմից գործի քննությանը մասնակցելու դեպքում չի ապահովվի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության պահանջը։

-Ձեր դիմումի քննությունը Սահմանադրական դատարանը ե՞րբ կսկսի:

-Դիմումի քննության օրը նշանակված է, հուսով եմ՝ շատ չի ձգձգվի: