ԱԳՆ գլխավոր քարտուղարը եւ Շարժայի կառավարական պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցեր
Հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպել է Շեյխ Ֆահիմ բին Սուլտան Ալ-Կասիմիի (Sheikh Fahin bin Sultan Al-Qasimi) գլխավորած Շարժայի կառավարական պատվիրակությանը։
NEWS.am-ին ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Մելիքյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տարբեր ոլորտներում դինամիկ կերպով աճող փոխադարձ հետաքրքրությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք ակտիվ փոխայցելությունների կարևորությանը՝ հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման համատեքստում։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը Շարժայի Էմիրության կառավարիչ Շեյխ Սուլտան Ալ-Կասիմիին երախտագիտութուն է հայտնել Հաղարծինի վանքի վերանորոգմանն օժանդակելու համար, նշելով, որ այդ փաստն իրականում երկու բարեկամ ժողովուրդների համագործակցության ամուր հիմքերից մեկն է։
Զրուցակիցները նշել են, որ Էմիրությունների, և մասնավորապես Շարժայի հետ բազում ուղղություններով առկա է մեծ ներուժ։ Փոխադարձ հետաքրքրություն կարող է ներկայացնել համագործակցության խորացումը զբոսաշրջության, գյուղատնտեսության և պարենային անվտանգության, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում։
Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին իր հերթին վստահեցրել է, որ այս այցը միայն առաջինն է նախատեսվող բազմաթիվ այցելությունների շարքում, որոնց նպատակն է Շարժայի էմիրության և Հայաստանի միջև մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացումը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս