Հայ վիտինգ, ներդրում կապուտ. գերմանացի պատգամավորի ուշագրավ հայտարարությունը
Գերմանիայից կամ եվրոպական այլ երկրներից ներդրումներ կլինեն այն ժամանակ, երբ ներդրողները համոզված լինեն Հայաստանի դատական համակարգի թափանցիկության և անկախության մեջ։
Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի փորձագետ, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Քրիստիան Ֆորնեկը։ Ֆորնեկը զուգահեռներ է անցկացրել իր երկրի հետ և ընդգծել, որ Գերմանիայում դատարանների շենքերի արգելափակմանը որևէ մեկը դրական չէր վերաբերվի. «Գերմանիայում սովորաբար դատարաններ չեն արգելափակում։ Ոչ մի գործարար չի գա մի երկիր, եթե լսի, որ խոչընդոտում են դատարանների աշխատանքը։ Գործարարը միլիոններ է կորցնում, երբ դատական նիստը հետաձգվում է։ Ներդրողները պետք է վստահություն ունենան դատական համակարգի հարցում»,– ասել է Ֆորնեկը։
Փաստորեն եվրոպացի պատգամավորը տվել է մեզ բոլորիս և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անչափ հուզող հարցի պատասխանը: Հարցը, թե ինչու արքատին ներդնողները չեն գալիս Հայաստանում աշխատելու, ունի շատ պարզ պատասխան` չեն գալիս, որորվհետև տեսնում են, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն, որ դատարանի աշխատանքը խոչընդոտվում է երկրի ղեկավարի կողմից, որովհետև դատարանի որոշումը միշտ պայմանավորված է օրենքի հետ կապ չունեցող այլ գործընթացների հետ: Կոնկրետ դատարանների շենքի շրջափակումը հենց այդպիսի օրինակ էր:
Հիշեցնենք, Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը երաշխավորություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար: Դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20-ին մի քանի ժամով արգելափակվեցին դատարանների շենքերը, դատավորները չէին կարողանում մտնել դատարան, դատական բոլոր նիստերը չկայացան։ Հայաստանի օմբուդսմենը, Փաստաբանների պալատն ու Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ հանդես եկան` հորդորելով չմիջամտել դատական իշխանության աշխատանքին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգը «վիրահատական միջամտության» կարիք ունի: Վիրահատական քայլերից են դատավորների վեթինգը, անցումային արդարադատության կիրառումը: Արդյոք այդ երկու գործընթացները կարող են նպաստել, որ դրսից, հատկապես Եվրոպայից Հայաստանում ներդրումներ արվեն: Գերմանացի պատգամավորն ասել է` նիխտ, քանի դեռ դատարաններն ազատ չեն, և նրանց որոշման վրա ով ասես` կարող է ազդել: Նիխտ ֆերշտե՞յն, հայ վիտինգ, ներդրում կապուտ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս