Փաշինյանը դուրս չի եկել հեղափոխական հռետորաբանությունից
Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ Հայաստանում պատրաստվում ենք քաղաքական փոփոխություններ իրականացնել առանց բռնությունների, մեզ նորից մեղադրում էին ծախվածության, կոմֆորմիզմի եւ այս կարգի զանազան մեղքերի մեջ:
Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երրորդ կարեւոր գաղափարական թեզը, որ կանխորոշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ինքնությունը, արտահայտված է նրանում, որ պետք է մերժել բռնությունը, որպես ներհասարակական անձնային հարցերի կարգավորման եղանակ:
Սա մեզ համար չափազանց կարեւոր հարց է, Հայաստանում ավանդաբար բռնությունից զերծ գործելակերպին կասկածով են վերաբերվել: Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ Հայաստանում պատրաստվում ենք քաղաքական փոփոխություններ իրականացնել առանց բռնությունների, մեզ նորից մեղադրում էին ծախվածության, կոմֆորմիզմի եւ այս կարգգի զանազան մեղքերի մեջ: Մենք այս հարցում շատ սուր, այդ թվում հրապարակային բանավեճեր ենք ունեցել, քաղաքական կոնֆլիկտներ, բայց հիմա այդ բանավեճն ավարտվել է, որովհետեւ այն, ինչ ասում էինք, այդ ամենը արեցինք 100 տոկոսով, եւ Հայաստանում հաղթեց սիրո եւ համերաշխության հեղափոխությունը, Հայաստանում հաղթեց ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը»,- ասաց նա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս