Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությունն ամբողջությամբ ֆարս է
Հայաստանի երկրորդ նախագահի դեմ դատավարությունն ամբողջությամբ ֆարս է: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի վրա ցեխ են շպրտում, այդ թվում՝ «ընկերուհուն զանգի» միջոցով՝ ի դեմս Սիլվա Համբարձումյանի: «Ամենյան հավանականությամբ, «ընկերներին զանգերը» կշարունակվեն: Այդպիսի երկիր չկա, որը նման կոռուպցիոն պատմություն ունենար: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառք է ստացել Արմեն Գեւորգյանի միջոցով, իսկ նա, իր հերթին, այդ փողը ստացել է տասներորդ ձեռքից: Ակնհայտ է, որ Քոչարյանի դեմ բոլոր դատավարությունները վրեժխնդրություն են»,- նշեց նա:
Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ չնայած երկրորդ նախագահին ճաղերի հետեւում նստեցնելու իշխանությունների բոլոր փորձերին, այդ թվում՝ գործերը թույլ դատավորների մակագրելով, որոնց վրա կարելի է ճնշում գործադրել, դա հերթական ձախողմամբ կավարտվի, եւ Քոչարյանն ազատության մեջ կմնա: «Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը արդյունքում կբերի նրան, որ նրանք նույնպես արագ կհեռանան իշխանությհունից»,- եզրափակեց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս