ԱԺ-ից դուրս մնացածները պաշտոններ կստանան. Ջհանգիրյանը՝ նախագա՞հ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ինչը բավականին բարդ խնդիր է: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԱԿ-ից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձող Հովհաննես Սահակյանի մասով շրջանառվում է մի քանի պաշտոն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։
Շիրակում պարտված թեկնածու Մարտուն Գրիգորյանի համար տրանսպորտի փոխնախարարի պաշտոնն են քննարկում, Արտակ Զաքարյանին տանում են պաշտպանության փոխնախարար՝ Դավիթ Տոնոյանի փոխարեն կհամակարգի արտաքին հարաբերությունների ոլորտը:
Թեեւ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համար շրջանառվում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, բայց դա քիչ հավանական է համարվում։
Նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակեն: Նոր Սահմանադրությամբ ստեղծվող այս մարմնի ձեւավորմանը մասնակցելու են թե դատավորները, թե Ազգային ժողովը, այն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ:
Ավելի վաղ այս խորհրդի նախագահի պաշտոնի համար քննարկվում էր նախկին դատախազ, այժմ նախագահի խորհրդական, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, սակայն նա, ըստ ամենայնի, կգնա ԱԺ եւ կդառնա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով