Ապօրինի զենք-զինամթերքը կապ չունի Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն
Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»,-հավելել է Ահարոնյանը:
Ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հայտնել էր, որ ոստիկանները փորձել էին զննության ենթարկել իր մեքենան, սակայն նա դա թույլ չի տվել:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս