Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորների նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակում էր արել՝ հայտարարելով, որ վաղը հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու են:
Այս հայտարարությունը խուճապ է առաջացրել դատական համակարգում:
Armdaily.am-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից, ասաց, որ այս ամենը բացահայտ ճնշում է:
«Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորների նկատմամբ, նույնը հիմա է: Նախկինում չի եղել դեպք, որ փորձեն կազմաքանդել դատավորների աշխատանքը »,- ասաց Ազարյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է դատավորները միավորվեն և հակընդեմ ակցիա անեն, Ազարյանը պատասխանեց, որ դատավորները պետք է պարզապես շարունակեն իրենց գործը անել:
Նշենք, որ մեզ հետ զրույցում մի շարք դատավորներ ասացին, որ անկախ ամեն ինչից, վաղը գնալու են աշխատանքի, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը գրառումից հետո հրատապ նիստ էր հրավիրել:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս