Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը
Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գոծողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:
Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը և այսուհետ միշտ, կլինեն օրինական և ադեկվատ:
Այլապես, հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։
Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս