Մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա. ՀՅԴ
Դաշնակցության կոչը
Տպել | Դիտվել է` 217
Share
Դաշնակցության կոչը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջի միջոցով ժամեր առաջ արած կոչի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարնելով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։
Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Ն․Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։
Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչը անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը։
ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունը արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։
Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։
Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։
Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
5.19.2019»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս