Կարծում եմ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Տեր–Ղուկասյանը վաղը կգան եւ կներկայանան դատարան. Հայկ Ալումյան
Քանի որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բացառեց այլ տարբերակ, ես կարծում եմ՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Տեր–Ղուկասյանը երկուսով վաղը կգան եւ կներկայանան դատարան։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Կաշխատեն գալ։ Պաշտոնական հանդիպում ունի պարոն Բակո Սահակյանը վաղը, եւ ցանակալի չէր, որ հանդիպմանը չգնա։ Բայց քանի որ դատարանը բացառեց այլ տարբերակ, ես կարծում եմ իրենք երկուսով վաղը կգան եւ կներկայանան դատարան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից ազատ արձակվի եւ դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինի։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս