Մենք այն բացն ենք լրացնում, որը թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից. Ռ. Քոչարյանը՝ իր պաշտպանի կողմից ցուցմունքները հրապարակելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում հրապարակեց մի շարք ցուցմունքներ՝ այդ թվում վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը:
Սակայն գործով դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ կան բազմաթիվ վկաներ՝ դատարանն էլ ծանոթ է, պաշտպանական կողմն էլ է ծանոթ, դատախազի կողմն էլ, ուստի, ըստ նրա, կարիք չկա, որ Ալումյանը հրապարակի նրանց ցուցմունքները: «Եթե ցանկություն ունեք մեջբերում կատարեք, բայց ոչ թե ցուցմունքի ամբողջ տեքստը կարդացեք»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Ալումյանն էլ ասաց, որ եթե դատավորը ծանոթ լիներ ամբողջական ցուցմունքին, ապա կիմանար, որ ոչ թե ամբողջ ցուցմունքն է հրապարակվում, այլ մեջբերում է անում:
Միջամտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ասաց, որ պետք է հայտարարություն անի:
«Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինն ու դատախազությունն այդ նյութերը ներկայացնեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ է տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Ուղղակի սա է պատճառը: Եթե կարծում եք, որ սա մեջբերում չէ, ապա ամեն մի ցուցմունքը 10,15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Սա ուղղակի մեջբերում է, եթե մեջբերում է, մեջբերման տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ, չես կարող արտահայտել այն, ինչը միտքն ուզում է ասել:
Ես կրկնում եմ՝ պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը չէր լինի: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,- հայտարարեց Քոչարյանը:

















































Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլ տվեց գույքի հետ կապված որոշ գործարքներ կնքել
Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (տեսանյութ)
Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. անակնկալ բացահայտում` դատարանում. (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմելու են Վճռաբեկ դատարան
Քոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս