Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է. Լեւոն Քոչարյան
Պնդում եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Այն, ինչ պաշտպաններն են ասում, այն, ինչ հայրս է ասում, մենք բոլորս համամիտ ենք, այդ ամենը մենք տեսնում են եւ բազում փաստեր են եղել, որ ապացուցել են այդ ամենը»,–նշեց նա։ Հարցին՝ ի՞նչ փաստեր նկատի ունի, Լեւոն Քոչարյանն արձագանքեց, որ ամենացայտունը՝ «Ուզես, չուզես կալանքը պետք ա տաս» ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հատվածն է։
Լեւոն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Մարտի 1-ի իրադարձությունները վատ իրադարձություններ էին, սակայն շեշտեց՝ պատասխանատվության մասով պետք է նախ հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել, ով է մեղավոր դրանում, բայց վերցնել այն սկզբունքը, թե մեկը պետք է պատասխան տա, սխալ է։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն այսօրվա նիստից, որին նա պատասխանեց. «Նախ ակնկալում ենք, որ ապօրինի խափանման միջոցը կվերացնի դատարանը։ Սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց, որ դա ապօրինի էր»։
Լեւոն Քոչարյանը պնդեց՝ հեղափոխությունից հետո փորձում են հարստացման մասով ինչ–որ փաստեր գտնել, բայց չի հաջողվում. «Գիտեք, դա շատ ծեծված թեմա է, դա այն լույսի ներքո է ներկայացվում, թե մարդը եթե գումար ունի, ուրեմն միլիարդատեր է։ 1 տարի է անցել փոփոխություններից, այդ ընթացքում գնացել, գտել ու Սիլվայի հետ կապված անհեթեթ բաներ են բերել, որի հետ նույնիսկ դատարանը չի համաձայնում։ 1 տարվա մեջ գիտեք ոնց են ամեն ինչ քրքրում, փորձում են մեր ընտանիքի հետ կապված ինչ–որ կեղտ գտնել հարստացման մասով, ո՞ւր է, թող լինի, գան, ասեն, որ սա պետությունից կոպեկով վերցրել են»։
«Կոնգրես» հյուրանոցի հետ կապված նա նշեց, որ ինչ–որ տարիքից սկսած ինքն զբաղվում է բիզնեսով, իսկ իր եղբայրն ավելի շուտ է սկսել զբաղվել բիզնեսով. «Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր գուցե, եթե ակտիվների արժեքը հաշվեն»։ «Եթե գտնեն, որ ինչ–որ բան սխալ է, ամեն ինչի համար պատրաստ եմ պատասխան տալ, բայց նախ պետք է դա ցույց տան, ոչ թե մարդկանց հուզական ֆոնի վրա մեղադրանքներ առաջադրեն»,–եզրափակեց Լեւոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյաներին, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։
Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս