Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորներից մեկը նկատողություն ստացավ, մյուսը` նախազգուշացում
Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ մայսի 8–ին որոշում կայացրեց կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննել հրաժարված երկու դատավարներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԴԽ մամլո խոսնակ Արման Խաչատրյանը։ Մասնավորապես դատավոր Նելլի Բաղդասարյանը ստացել է նախազգուշացում, իսկ Հարություն Մանուկյանը` նախազգուշացում։
Նշենք, որ հիշյալ դատավորները ինքնաբացարկ են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով։ Մասնավորապես Հարություն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտարարել վատ ինքնազգացողության պատճառով. նրա մոտ եղել էր նախակաթվածային վիճակ։ Իսկ Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին քննիչն ու դատախազը։ Բաղդասարյանը բավարարել էր միջնորդությունը՝ պատճառաբանությամբ, որ Ռոբերտ Քոչարյանին եւ «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միեւնույն գործի շրջանակներում, եւ քանի որ ինքը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:
Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին եւ Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս