Չեմ զրպարտել նախարարին, ու դատարանից էլ վախենալու բան չունեմ. «Ջամբո» պարկի հիմնադիր
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր՝ մայիսի 2-ին գրել է, որ պատրաստվում է դատի տալ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանին: Նշենք, որ երեկ՝ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարներից Արտյոմ Վարդանյանը պահանջում էր այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ կենդանիների սպանդ իրականացնելու մեջ: Երեկ լրագրողների հետ զրույցում Վարդանյանը հայտարարել է, որ այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարարը:
«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:
Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ:
Ինքս միշտ հանդրուժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը՝ գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ո՛չ քննադատություն է, ո՛չ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը:
Այդ իսկ պատճառով, որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան՝ հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:
Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:
Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»,- գրել է նախարարը:
NEWS.am-ի հետ զրույցում «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն ասաց, որ ինքը լսել է նման խոսակցություններ իր ընկերներից, և չի պնդել, որ նման բան կա, այլ ասել է՝ կան լուրեր, որ Կենդանաբանական այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարարը. «Կրկին պնդում եմ, որ նման խոսակցություններ կան: Բայց ես չեմ պնդել, որ դա այդպես է: Ինձ ընկերներս ցույց են տվել լուսանկարներ, որտեղ նախարար Էրիկ Գրիգորյանը Ռուբեն Խաչատրյանի հետ հեծանիվ է քշում: Ասել են, որ իրենք ընկերներ են: Ինձ ասում են, որ Կենդանաբանական այգու տնօրենին ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ իր մեջքին այլ մարդիկ կան կանգնած: Ես չեմ ունեցել նպատակ զրպարտելու նախարարին, իմ խնդիրը Կենդանաբանական այգու տնօրենի հետ է: Ես միայն գիտեմ, որ նման խոսակցություններ կան»,- ասաց Արտյոմ Վարդանյանը, և նշեց՝ շատ ուրախ է, որ նախարարը հերքում է այդ խոսակցությունները.
«Ինչ վերաբերում է դատի տալուն՝ ես մի գրամ անգամ դատարանից չեմ վախենում, քանի որ չեմ վիրավորել, ու կեղծ պնդումներ չեմ արել»,- հավելեց «Ջամբո» պարկի հիմնադիրը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս