Բալասանյան խմբակցության ավագանին կարգադրություններ է անում ընտրատեղամասում (Տեսանյութ)
Ինչպես գրում է progressgyumri.am-ը՝ Գյումրու 32/33 ընտրատեղամասում «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն ընտրության եկած քաղաքացիներին ցուցումներ է տալիս: Այս տեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 27 դպրոցում եւ գտնվում է «Գծի հետեւ» կոչվող սկանդալային թաղամասում:
32/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ջամբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկաննները քիչ են եւ չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը: Էդգար Մկրտչյանն, ով ընդհանրապես կապ չունի այս ընտրատեղամասի հետ, մտել է ներս եւ ընտրողներին կարգադրություններ արել՝ո՞վ եւ ե՞րբ ներս մտնի:
Էդգար Մկրտչյանը խոստովանեց՝ սատարում է Մարտուն Գրիգորյանին: Մեզ հետ բանավոր զրույցում նա նշեց, որ տեսնելով մարդկային կուտակումները փորձել է ոստիկանների աշխատանքը իրականացնել:
Նշենք, որ մեր նկարահանման պահին «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանը Մարտուն Գրիգորյանի շտաբից պարբերաբար գնում է 32/33 ընտրատեղամաս եւ վերահսկում ընտրության ընթացքը:
Ի դեպ, թիվ 27 դպրոցի շրջակայքը մարդաշատ է, առկա է նաեւ մեքենաների կուտակումներ: Մանրամասները՝տեսանյութում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...