Հոռոմում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. ահազանգ
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղակայված 33/26 ընտրատեղամասում ստեղծված իրավիճակի մասին՝ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մուշեղ Սաղաթելյանի շտաբի պետ Արթուր Սաղաթելյանը հայտնեց, որ վերը նշված տեղամասում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: «Քվեարկության եկած քաղաքացիների հսկայական կուտակումներ են առաջացել, ինչն առաջացնում է շատ լուրջ խոչընդոտներ: Մյուս կողմից՝ մեծ է նաև իրենց վստահված անձեր ներկայացնող քաղաքացիների թիվը, ովքեր գրանցված չեն: Այն, որ նրանք գրանցված չեն, ինձ տալիս է վստահություն՝ ենթադրելու, որ նրանք «Հանրապետական» կուակցությունից են: Պետք է հատուկ ընդգծեմ, որ հանձնաժողովների անդամները բացարձակապես չեն տիրապետում իրենց աշխատանքին»,- մեզ հետ զրույցում ահազանգ հնչեցրեց շտաբի պետը:
Ըստ Սաղաթելյանի՝ քվեախցիկ մտած քաղաքացիները ետնամասից ցուցադրում են իրենց քվեաթերթիկը, ինչն օրենքի ակնհայտ խախտում է և, առհասարակ, ընտրատեղամասում արձանագրված ընտրախախտումների որոշ մասը գրանցվել է գրանցամատյանում:
Արթուր Սաղաթելյանը հորդորեց համապատասխան մարմիններին՝ ներկայացուցիչներ ուղարկել Հոռոմի ընտրատեղամաս:
zham.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...