Ի՞նչ են քննարկել Ծառուկյանն ու Փաշինյանը
Ապրիլի 19-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մի քանի մանամասներ, մասնավորապես նշեց, որ քննարկել են տնտեսական իրավիճակը, և վարչապետն ասել է` քննարկումների ընթացքում թող ընդունվի ճիշտ որոշում։
«Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք հիմնականում ներդրումների հարցը և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»:
Հարցին, թե ընդհանուր հայտարարի եկա՞ք, Ծառուկյանը պատասխանեց. «Ո՞նց եք պատկերացնում, երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, վիճակը լավ լինի: Դե իրեն ով ինչ ներկայացնում է, ասում է: Երկրի վարչապետը ցանկացած հարցով, ով ինչ լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, նա կողմնակից է: Վարչապետն ասել է՝ քննարկեք, տեսեք, որն ավելի ճիշտ է, ավելի արդյունավետ է. այնպես էլ պետք է լինի: Նա ասում է՝ ես կողմնակից եմ լավին, արդյունավետին, որ տեղական արտադրանքն էլ լինի, աշախատի, ժողովուրդն էլ աշխատանք։ ունենա»,- ընդգծեց Ծառուկյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ ինքը պատրաստ է ընդունել խորհրդարանական հանձնաժողովին, որի կազմում կլինեն նաև «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամները, գործարանում ստուգումներ անցկացնելու նպատակով:
Ինչ վերաբերում է, 2017 թվականի համեմատ, 2018 թվականին ավելի շատ վճարված հարկերին, ապա ԲՀԿ առաջնորդն ասաց, որ գործարանն անցյալ տարի ավելի շատ է աշխատել, ինչի արդյունքում էլ ավելի շատ հարկեր է վճարել։
«Խորհրդարանական հանձնաժողովը կարող է ստուգել, թե ինչ ծախսեր են արվում ցեմենտի արտադրության ընթացքում, և արդյունքում` ինչ գնով է վաճառվում ցեմենտը»,- նշեց նա:


















































Վարդանիկը գնում է «Ծառուկյան դաշինք»
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ