«Ազգովի կանգնելու ենք քվեախցիկի և մեր խղճի առջև»
Շիրակի մարզի հարգելի՛ ընտրողներ,
Ահա և ավարտին է մոտենում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, և մենք ազգովի կանգնելու ենք քվեախցիկի և մեր խղճի առջև:
Խոստումներ որքան ասեք՝ լսեցիք: Ես` մեկը ձեզնից, հասկանում եմ, թե որքան դժվար է հավատալ և ճիշտ կողմնորոշվել: Սակայն առանց հույսի, լավատեսության և հավատի դժվար է ապրել: Մտորեք մի պահ և աշխատեք, որ հույսն ու հավատը առանց իրատեսության չմոլորեցնի ձեզ:
Եղեք համարձակ և ազնիվ, մի՛ վախեցեք ոչնչից և ոչ մեկից. այդ մենք ենք կախված ձեր քվեից, և մենք ենք ակնկալում Ձեր օգնությունը: Ոչ ոք չի կարող վերահսկել ձեր ազատությունը: Ընտրեք իրատեսականը, մարդկային փորձառությունն ու անկաշառությունը: Սա մեր բոլորի ընտրությունն է, և մենք սխալվելու իրավունք չունենք:
Ես իմ կողմից աշխատել եմ լինել ազնիվ, անիրականանալի և սին խոստումներ չտալ, ներկայացրել եմ իրատեսական, իմ ուժերին և փորձառությանը համահունչ ծրագրեր: Կհավատա՞ք ինձ, կպարտավորեցնեք իրագործել մեր դաշինքի, մեր թիմի ծրագրերը, որոնք մշակվել են հանգամանորեն, այսօրվա ռեալ հնարավորությունների սահմաններում:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Հովհաննես Ասոյանի ֆեյսբուքյան էջից

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...