Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները Որևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուս Կիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվել

Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին

Ա. Ղուկասյան. Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին

Իմ ուղերձը Հայաստանի քաղաքացիներին՝ իշխանության բռնազավթման դեմ համախմբելու անհրաժեշտության վերաբերյալ
Հայրենակիցնե’ր,

Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցութունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ մարմինները ցուցադրեցին իրենց անզորությունը՝ կասեցնել ՀՀԿ-ի ղեկավարների եւ թեկնածուների կողմից կատարվող օրենքի ակնհայտ խախտումներն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Այս ամենը նշանակում է, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալված են, եւ պետությունը չի կարող ապահովել ազատ եւ արդար ընտրություններ։

Քվեարկության օրը ընտրատեղամասերում տեղադրված են լինելու կրկնակի քվեարկությունը բացառող սարքեր եւ տեսախցիկներ, սակայն դրանց գործելու միակ երաշխիքը հանդիսանալու է քաղաքացիական դիտորդների, ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների կամքը` պայքարել հանուն արդարության։

Ըստ սահմանադրության` նման պայմաններում իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու գործը քաղաքացիների անմիջական պարտականությունն է։ Հայ ժողովրդի առջեւ այսօր դրված է խնդիր՝ պաշտպանել իշխանությունը բռնազավթումից, պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին եւ թույլ չտալ նրան պետության ղեկավարումը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին կամ քրեական օլիգարխիայի այլ ներկայացուցչի։ Ապրիլյան պատերազմից հետո հանրության մոտ առաջացած դժգոհությունը եւ «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը ստիպեցին քրեական օլիգարխիային փոխել կառավարությունն ու մի շարք նախարարների պաշտոններում նշանակել բիզնես ոլորտի բարձրաստիճան տնօրեն-ղեկավարների։ Ակնհայտ է, որ կառավարության այդ անդամները ստանում են ստվերային վարձատրութուն եւ ղեկավարվում են հանրության համար առայժմ անտեսանելի գործատուի կողմից։

Նման ձեւով կազմված կառավարության հայտարարությունը, որ իրենց մոտ առկա է 3 մլրդ․ դոլար ներդրումներ կատարելու կարողություն, ըստ էության նշանակում է, որ քրեական օլիգարխիան պատրաստակամ է Հայաստան վերադարձնել նախկինում երկրից անօրիանական դուրս բերած հարստության մի մասը։ Կարեւոր է նկատել, որ 2017թ․ բյուջեի մասին օրենքը ընդունվել է առանց ներդրումների ավելացման, եւ տնտեսական աճի կանխատեսումներին հակասող նոր ներդրումների մասին հայտարարութունը կառավարույթյունը կատարել է նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ, երբ սոցիոլոգիական հարցումները բացահայտեցին ՀՀԿ-ի ցածր վարկանիշը։ Անցյալ տարվա հուլիսին քաղաքացիների դեմ բռնությունը, ձերբակալությունները եւ բանտարկությունները կոտրեցին մեր ժողովրդի կամքը՝ դիմադրել իշխանությյան բռնազավթումներին, իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ վարչախմբի կողմից իրականացված հաշվեհարդարը կրկնապատկեց համազգային ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ։

Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին` յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ունակ ենք անել ժողովրդի հաղթանակի համար։ Այսօր, առավել քան երբեւէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն եւ բարեկեցիկ կյանք։

Կոչ եմ անում ապրիլի 2-ին համախմբվել ՕՐՕ դաշինքի շուրջը՝ ժողովրդի իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու համար։ Դա նաեւ մեր սահմանադրական պարտքն է մեր զավակների առջեւ։

Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
31 մարտի, 2017թ․