Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը հնարավոր է մեկնարկի մայիսին. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը հնարավոր է մեկնարկի մայսիսի կեսերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմը ծանոթացել է քրեական գործի նյութերի մի մասին՝ մոտ 70 տոկոսին։
«Հնարավոր չէր 50 օրվա ընթացքում 76 հատորին ոչ միայն ծանոթանալ, ալ ուղղակի ընթերցել, իսկ գործի նյութերում չկա անկարևոր նյութ։ Դրվագ առ դրվագ ուսումնասիրում ենք գործի նյութերը»,–ասաց նա։
Ալումյանը նկատեց, որ պաշտպանական կողմն ի սկզբանե անհավասար պայմաններում է մտնելու դատական պրոցես։
«Դատախազները գործի ընթացքին զուգահեռ ծանոթացել են գործի նյութերին՝ առնվազն հուլիս ամսից, իսկ մենք ընդամենը 50 օր ենք ունեցել, որի ընթացքում հնարավոր չէր անգամ ընթերցել, այսինքն մտնում ենք դատական պրոցես արդեն իսկ անհավասար պայմաններում»,–նկատեց երկրորդ նախագահի պաշտպանը։
Փաստաբանը նաև նշեց, որ այս փուլումը պաշտպանական կողմը ձեռնպահ է մնացել գործի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին։ միջնորդություններ ներկայացնելուց։
Նշենք, որ քննիչը որոշել է 50 օրացույցային օր սահմանել Մարտի մեկի գործի նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս