Այդ ամենն արվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար. Ալումյանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին
Այդ ամենն արվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար եւ ամեն ինչ ասվում է, որ դատարաններում հասնեն նրան, որ Քոչարյանը մնա կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգն առկա է։
«Ինձ հետաքրքիր է, քանի՞ տարբեր կարծիքներ կարող է ունենալ մի պետական մարմինը։ Օրինակ այսօր քննիչն այստեղ է եւ պնդելու է այն տեսակետը, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ ոչ միայն կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլեւ կարող է թաքնվել քննությունից։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել՝ պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլեւ թաքնվել քննությունից։ Սասուն Խաչատրյան էլ հայտարարություն է անում եւ նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը եւ ոչինչ չի ասում իրենց այն պանդման մասին, որ պարոն Քոչարյանն իբրեւ կարող է թաքնվել քննությունից , իրենք իրենց մեջ էլ վերջնական չեն որոշել, ինչ են համարում»,–ասաց նա։
Ըստ Ալումյանի՝ իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլեւ չի թաքնվի քննությունից ։
Փաստաբանը նկատեց, որ այս հանգամանքը հաստատված է համարել նաեւ առաջին ատյանի դատարանը ։
«Պարոն Քոչարյանը 2018թ. օգոստոսի 13–ից մինչեւ դեկտեմբերի 7–ը մնացել է ազատության մեջ եւ չի կատարել որեւէ գործողություն, որից հնարավոր է ենթադրել, որ նա մտադրություն ունի թաքնվել գործի քննությունից։ Այդ ամենն արվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար եւ ամեն ինչ ասվում է, որ դատարաններում հասնեն նրան, որ Քոչարյանը մնա կալանքի տակ»,–հայտարարեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել էր նախաքննական մարմնի այն մոտեցումը, որ երկրորդ նախագահը պետք է մնա կալանքի տակ.
Խնդիրը միայն նախաքննության խոչընդոտման մեջ չէ, այլ քրեական գործի քննության: Քննութունն ընթանում է նաեւ դատարանում: Խոչընդոտելու վտանգը առկա է նաեւ դատական գործընթացի ընթացքում»,–ասել էր ՀՔԾ պետը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս