Պատերազմի ու խաղաղության արանքում
Ապրիլյան քառօրյայի 3–րդ տարելիցն է։ Մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ ունեցանք։
Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Դա այն գինն էր, որը հայ ժողովուրդը վճարեց տարիներ շարունակ պետությանը տեր չկանգնելու և ինքն իրեն չհարգելու համար։ Մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում, բայց պարտվեցինք ինքներս մեզ։ Արդյունքում՝ որբ մնաց ոչ թե պարտությունը, այլ հաղթանակը։
Քաղե՞լ ենք արդյոք դասեր քառօրյայից հետո։ Հիմնականում՝ ոչ։ Պետությանը տեր չկանգնելու անպատասխանատու վարքագիծը շարունակվում է, քանի որ պետությունը հանձնվել է մեկ մարդու, և այդ մեկ մարդը դու չես։
Կա՞ պատերազմի վտանգ։ Այո՛։ Բայց այդ պատերազմի վտանգը չեզոքացնելու լավագույն գործիքն, այսպես կոչված, «խաղաղության» կուսակցությունը չէ։ Փորձը ցույց է տվել, որ խաղաղությունն ապահովում են, այսպես կոչված, «պատերազմի» կուսակցության ներկայացուցիչները, իսկ «խաղաղասերները» բերում են ավերածություններ, պարտություններ և, ի վերջո, կապիտուլյացիա։
Ո՞րն է լուծումը։ Կա՛մ մենք իրենց, կա՛մ իրենք մեզ։
Պատրանքներ պետք չէ ունենալ։ «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեմայով կարելի է Գորբաչովին նմանվել, Նոբելյան մրցանակի մասին երազել, գրանտ ստանալ ու փող աշխատել, բայց հնարավոր չէ իրական խաղաղություն ապահովել։
Ո՞վ կհաղթի։ Մե՛նք։ Որովհետև դատապարտված ենք հաղթանակի։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս