Բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ այն պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչեւ այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, եւ երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։ Ռազմական գիտելիքների, մարտական բարձր պատրաստության, մարտավարական նոր մոտեցումների կիրառման շնորհիվ նրանք դիմագրավել են հակառակորդի ոտնձգությունները, կասեցրել նրանց առաջխաղացումը։
Ապրիլյան պատերազմի օրերին, մահաբեր զենքերը դեռ չլռած, չտրվելով զգացմունքներին, սեղմեցինք մեր բռունցքը, հաղթահարեցինք հոգու ցավը եւ ազգովին ուս ուսի տված՝ ամուր կանգնեցինք՝ պաշտպանելով սահմանը, այլեւս համոզված լինելով, որ սա պայքար է հանուն ազգի լինելիության եւ պետականության։
Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու եւ խնկարկելու ապրիլյան պատերազմում ընկած մեր հերոս որդիների հիշատակին, որոնք հանգչում են Արցախյան գոյամարտում եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկած հերոսների կողքին։
Փառքի ու պատվի նոր դափնիներ հյուսելով նրանց համար՝ համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս