Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը Վիեննայում վայրէջք կատարեց երեկ ուշ երեկոյան: Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ, Իլհամ Ալիևը նույնպես երեկվանից արդեն Վիեննայում է:
Ակնկալվում է որ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին այստեղ` Ավստրիայում կմինանան նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը:
Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցում:
Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:
Վիեննա թռիչքից առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող խնդիրներ:
Նախօրեին ելույթ՝ ունենալով Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Իլհամ Ալևի հետ զրույցում բարձրաձայնելու է Ստեփանակերտը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը, բացի այդ համանախագահներին կարգավորման սկզբունքների ու բաղադրիչների մասին է հարցադրումներ անելու։
«Երեք սկզբունքների և վեց բաղադրիչների մասին ես իհարկե ունեմ շատ կարևոր հարցադրումներ, և քանի որ երկու օրից բուն բանակցային գործընթացն է, ես այդ հարցադրումները կանեմ տեղում և, իհարկե, հետո հաճույքով ձեզ կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք և ինչպիսին են իմ տպավորությունները դրանց վերաբերյալ: Այդ մեկնաբանությունները կարևոր են մեզ համար, որովհետև այն մեկնաբանությունները, որ տալիս է Ադրբեջանն այդ սկզբունքներին, մեզ համար անընդունելի են: Եթե պարզվի, որ դա է մեկնաբանությունը այդ սկզբունքների, արդեն ասել եմ, որ դա մեզ համար անընդունելի է: Բայց կարող է պարզվել, որ Ադրբեջանի մեկնաբանությունը, համանախագահներն իրենք ասում, որ Ադրբեջանի մեկնաբանությունը սխալ է: Քանի դեռ ես համանախագահների մեկնաբանությունը չեմ լսել, ես ինչպե՞ս ասեմ այդ սկզբունքները ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ընդունելի չեն: Ես ասում եմ՝ ով որ այդ սկզբունքը առաջարկել է, թող ինքը մեկնաբանի, ես հարցեր ունեմ դրա հետ կապված: Եվ հետո, երբ որ այդ հարցերին պատասխանեն առաջարկողները, այդտեղ ոչ միայն մենք պետք է ասենք ընդունելի է, թե չէ, այլև Ադրբեջանը պետք է ասի՝ ընդունելի է թե չէ», - ասել է Փաշինյանը:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են հունվարին շվեյցարական Դավոսում. ոչ պաշտոնական ձևաչափով քննարկումը տևել էր մոտ մեկ ժամ: Ավելի վաղ` անցած տարվա սեպտեմբերին, Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց էին ունեցել Դուշանբեում:
Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի ղեկավարի՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, կհյուրընկալվի Հոֆբուրգ պալատում՝ հանդիպելու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումները սկսել է երեկվանից, Իլհամ Ալիևին ընդունել է Ավստրիայի փոխկանցլերը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը՝ այսօր կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս