«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արարատի մարզում է (Տեսանյութ)
Շարունակվում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մարզային հանդիպումները։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի անդամներն այցելել են Արարատի մարզի Վեդի քաղաք։
«Ժառանգություն»կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Վեդիի բնակիչների առաջ իր ելությում հիշեցրել է վերջերս «Իրազեկ քաղաքացի» ՀԿ–ի կողմից կատարված բացահայտումները՝ համապետական մակարդակով ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, երբ պարզվել է, որ մանկապարտեզներից, դպրոցներից տարբեր հիմնարկներից տվյալները գնացել են մարզպետարաններ, քաղաքապետարաններ, ՀՀԿ թեկնածուների գրասենյակներ։
–Սա ազգային անվտանգության խնդիր է, իշխանությանն ապօրինի տիրանալու խնդիր, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նախօրոք պիտի սա բացահայտեին,–ընդծել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն ու ԱԱԾ–ն ոչինչ չեն արել և կոծկում են հանցագործությունը։
Մանրամասն՝ տեսանյութում
***
Դաշինքի անդամներն Արարատում են։
Ելույթներով են հանդես եկել Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դաշինքի այլ անդամներ, արարատցիներին են ներկայացվել դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։
Տեսանյութը՝ այս հղումով
***
Արարատից դաշինքի անդամները մեկնել են Արտաշատ։
Սեյրան Օհանյանն արտաշատցիներին ուղղված իր խոսքում նշել է՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը բանակային կարգուկանոն է հաստատելու երկրում, բարձրացնելու է ժողովրդի արժանապատվությունը, պայքարելու է արատավոր երևույթների դեմ։
–Նախագահները գալիս են ու գնում, մնում են ժողովուրդը, պետությունը Հայաստանի ապագան։ Մեր դաշինքն առաջարկում է ամբողջական այլընտրանք այս կուսակցապետությանը թե՛ իր ծրագրով, թե՛ իր կազմով,– արտաշատցիներին է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դաշինքը թույլ չի տալու, որ արտաշատցին արտագաղթի Ռուսաստաններ, Ամերիկաներ, աշխարհով մեկ։
–Մեր երկրին, շարքային քաղաքացուն աղքատությունից, արտագաղթից փրկելու համար պետք չեն ո՛չ փրկարար թագավորներ, ո՛չ միահեծան կուսակցապետեր, այլ պետք է մի թիմ ու հավաքական, որ հաշվետու է ժողովրդին։ Մենք ապրիլի 2–ին պիտի ընտրություն կատարենք այս կուսակցապետության հարատևման և Հայաստանի Հանրապետության վերածննդի միջև,–հավելել է Ր. Հովհաննիսյանը՝ հորդորելով չընկճվել սոցհարցումների արդյունքներից, նախընտրական հավաքներին ժողովրդի քանակից։
Մանրամասն՝ տեսանյութում
Արարատի մարզում դաշինքի հաջորդ կայանը Մասիս քաղաքն է։
Ուղիղ միացումը՝ այս հղումով
7or.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...