Ռոբերտ Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ անմիջական մասնակցությամբ. Ալումյան
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արձանագրվեց, որ հիմքեր չկան ենթադրելու, որ նա մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հիմք ընդունվեց այն, որ մնալով ազատության մեջ նա կարող է խոչընդոտել քննությանը:
Ալումյանը նկատեց, որ այդ հիմքը եւս հիմնավոր չէ, որովհետեւ օրինակ պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ անմիջական մասնակցությամբ. «Դրան գումարած, նրա բոլոր հանդիպումները համաձայնեցվում են նրա անվտանգության աշխատակիցների հետ, որոնք ԱԱԾ սպաներ են եւ հնարավոր չէ, որ պարոն Քոչարյանն ունենա որեւէ հանդիպում, որի մասին մեր իշխանություններն անտեղյակ լինեն»:
Պաշտպանը նշեց, որ դատարանը չժխտեց իրենց այս փաստարկները իր որոշման մեջ. «Այս որոշման մեջ պաշտպանական կողմից որեւէ փաստարկի դատարանը չի անդրադարձել: Պատկերացնո՞ւմ եք դատական ակտ, որի մեջ որեւէ բան չկա, թե ինչ ասաց պաշտպանական կողմը եւ չկա ոչ մի խոսք, թե ինչու դատարանը չհամաձայնեց պաշտպանական կողմի փաստարկների հետ: Այս դատական ակտը, որեւէ ձեւով պատճառաբանված չէ, եւ մենք արդեն բողոքարկել ենք, տեսնենք վերաքննիչ դատարանն ինչ կասի»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս