Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

ՀՀԿ-ն փչացնում է նաեւ ուսանողներին. լավ, ո՞րն է ձեր նպատակը

Օրերս փաստացի ապացույցներ հրապարակվեցին, որ ՀՀԿ-ն օգտագործելով վարչական լծակները՝ համատարած կերպով ստիպում է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին մարդկանց ցուցակագրել ու իշխող կուսակցության համար ձայներ ապահովել։ Դրանով, սակայն, ՀՀԿ-ն չի սահմանափակվում․ կեղծիքների է դիմում նաև սոցիալական ցանցերում։ Ֆեյքերից, փողով ստատուսներ գրողներից, սուտի ընդդիմադիրներից բացի նաև «լայք» դնողների խմբեր է պահում, որոնց, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների նման, ստիպում են «լայքել» այս կամ այն ՀՀԿ-ականի գրառումը՝ ընդհանուր ֆոն ստեղծելով, թե իշխող կուսակցությանն ատողներն իրականում այդքան էլ շատ չեն։ Ընդ որում՝ «լայք» դնող այդ խմբերը ԲՈՒՀ-երի ուսխորհուրդների շրջանակներում են կազմակերպվում: Ուսանողներին ՖԲ փակ խմբերում են ընդգրկում և «ինստրուկտաժ» անում:

«7օր»-ին հաջողվել է ՀՀԿ-ի վրա աշխատող Մանկավարժական ինստիտուտի փակ խմբից մի գրառում արձանագրել (այն մեզ են ուղարկել այդ փակ խմբում զոռով ընդգրկված ուսանողները), որում Լալա Սահակյան անունով օգտատերը այդ խմբի մասնակիցներին հրահանգում է մտնել և «լայքեր» դնել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գրառումների տակ։
«Երեխեք մտնում եք բոլորդ անխտիր Կարեն Ավագյանի էջ ու վերջին 2 գրառումները լայքում եք ու չասեք, որ մենք դրա հետ կապ չունենք, ասվումա, պիտի արվի, ցուցակովա, արագ արեք ու պլյուսները դրեք մտնեմ ստուգեմ»,- ուղղագրական ու կետրադրական սխալներով գրառմամբ խիստ հրահանգում է Լալա Սահակյանը և կից հրապարակում Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջի հղումը։

Հրամանը ստանալուց հետո մյուս օգտատերերը հերթով մտնում են Կարեն Ավագյանի էջ, հավանում նրա վերջին 2 գրառումները, իսկ փակ խմբում պլյուսները դնում, որ իրենց անվան դիմաց էլ պլյուսը ստանան՝ որպես հնազանդ կամակատարի։
Հավելենք նաև, որ Կարեն Ավագյանը վերջին այդ 2 գրառումներով մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք, ինչպես նրա մյուս բոլոր մտքերը, իրականությունից կիլոմետրերով հեռու են և հաստատ չեն կարող հավանության արժանանալ օգտատերերի կողմից։ Բայց արի ու տես, որ «ֆեյք» գելլափների հեղինակների ստեղծած փակ էջերում հրահանգներ տալու և ստիպողաբար լայքեր կորզելու արդյունքում՝ Սերժ Սարգսյանի այդ խոսքերն ստացել են 240-ից և 190-ից ավելի հավանումներ ու այդ թիվը գնալով ավելանում է։

Փաստորեն, իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի խոսքերին հավատարիմ, ոչ միայն բուն ընտրատեղամասերում է թիվ խփում, այլ նաև՝ վիրտուալ աշխարհում, ու այդ եղանակով ապահովում իր կեղծ անվտանգությունն ու առաջընթացը։
Հ․Գ․ Վերոնշյալ գրառումից ժամեր անց նույն Լալա Սահակյանն է՛լ ավելի խիստ տոնով ու կրկին ուղղագրական և կետադրական սխալներով հերթական գրառումն է կատարել՝ նշելով․ «Էրեխեք նորից եմ ասում մտնում եք կարեն ավագյանի էջ ու վերջին արդեն 3 գրառումները լայքում եք․․․ ով արել ա էլ + մի դրեք ձեր ցուցակն արդեն սարքել եմ մնացած 22 հոգուն եմ սպասում եմ․․ արագ անում եք ու + եք դնում»։