Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

«Սա սաբոտաժ է». Կոտայքի մարզպետի եւ Աբովյանի քաղաքապետի առճակատումը շարունակվում է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ առճակատումը շարունակվում է։

«Ընդամենը կառավարման մշակույթի եւ առաջնահերթությունների ճիշտ վերհանման անհրաժեշտություն է, լարվածություն որպես այդպիսին չկա, կան աշխատանքային ընթացակարգեր»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։


Ըստ մարզպետի, Աբովյանի քաղաքապետարանի հետ պարզապես կա արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտություն, սակայն այդ փոխգործակցությունը ի նպաստ քաղաքի եւ նրա քաղաքացիների ուղղված քայլերին քաղաքապետն արձագանքել է ոչ համաչափ եւ ոչ ադեկվատ։

Ռ. Պետրոսյանը նշեց, որ խոսքը մասնավորապես համայնքային հողերի աճուրդ վաճառքների մասին է, եւ ըստ հողային օրենսգրքի մարզպետն իրավասու է վերահսկողություն իրականացնել համայնքի ղեկավարների նկատմամբ՝ հողային ֆոնդերի տնօրինման գործում։

«Այս թնջուկն առաջացավ 67 լոտերով աճուրդի հանված հողերի կոնտեքստում։ Հողային ֆոնդերը տնօրինվում են համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից, բայց դրանք համարվում են համայնքի սեփականություն եւ այն պաշտպանված է սահամանադրությամբ եւ այստեղ է թյուրընկալումը»,– ասաց նա, հավելելով, որ համայնքային անշարժ եւ շարժական գույքը տնօրինելու իրավունքը համայնքին է, սակայն մոռանում են, որ այդ գույքի տնօրինման համար սահմանված է նորմեր եւ օրենսդրական կարգավորումներ կան եւ պետք է գործել օրենքով սահմանված կարգով, ոչ թե արգելված չէ օրենքով՝ կարելի է։

Մարզպետը նշեց, որ 5 լոտ հող հանվեց աճուրդից, մարզպետարանի պաշտոնական գրությամբ մատնացույց ենք արել. «Հասկացանք, թե ի՞նչ է կատարվել նախկինում, ինչպես է կատարվել աճուրդները եւ իրականացվել, թեեւ թղթերով ամեն ինչ կարգին է։

Ի դեպ, Ռ. Պետրոսյանը նաեւ հավելեց, որ Աբովյանում իրականացվել է պլանային վերահսկողություն հողաշինական, քաղաքաշինական, հողային ֆոնդի եւ մի շարք այլ ուղղություններով վերահսկողություն։

«Մենք վեր ենք հանել բազմաթիվ խախտումներ, պաշտոնապես տեղեկացրել ենք համայնքի ղեկավարին, եւ պարզաբանումներ ենք պահանջել, որպեսզի գնահատական տանք, գուցե իրավական»,– ասաց նա։

Բացի այդ, Աբովյանի քաղաքապետարանի ֆոնդային բյուջեում մոտ 400 մլն դրամ եւ ունենալ նման գումար եւ հողային ֆոնդի աճուրդ իրականացնելը նպատակահարմար չէ։ Ունենալ նման գումար եւ սուբվենցիոն ծրագրեր չիրականանցնելը ըստ նրա, սաբոտաժ է գնահատում։

Նա շեշտում է սուբվենցիոն ծրագրերի անհրաժեշտությունը, որ Աբովյան քաղաքը հայտ չէր ներկայացրել, միայն 2018թ–ին հաստատված երկու հայտ է եղել, որը նա բավարար չի գտնում քաղաքի խնդիրների լուծման ֆոնին եւ գտնում է, որ քաղաքում կան այլ խնդիրներ, որոնք պետք է լուծել. Ճանապարհների, բակերի, եւ հատկապես երկու հանրակացարանի խնդիրը, որոնք ամեն վայրկյան կարող են փլվել։

Ելնելով քաղաքապետի արձագանքներից, Ռ. Պետրոսյանը կարծում է, որ քաղաքապետը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ խեղաթյուրում է իրավիճակը։

Ինչ վերաբերում է աճուրդներին, ապա ըստ նրա, կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով մեկնարկած հողատարածքը սահմանված գնից բարձր է վաճառվել եւ դա հիմք է տալիս մարզպետին ենթադրելու, որ նմանօրինակ աճուրդներ նախկինում եւս եղել են եւ թեեւ թղթերով ամեն ինչ կարգին է, սակայն իրականում խնդիրներ կան եւ նա չի բացառում կոռուպցիոն բաղադրիչը։

Նա կարծում է, որ քաղաքապետը պետք է շեշտը դնի քաղաքի հրատապ լուծում պահանջող հարցերին, նաեւ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնի, չի լուծված փախստականների բնակարանների սեփականաշնորհման հարցը, տասնյակ տարիներով ճանապարհները չեն նորոգվել եւ այլն։

Ինչ վերաբերում է մարզպետի եւ համայնքապետերի միջեւ տարաձայնություններին, գտնում է, որ համագործակցությունը, համաչափ զարգացման խնդիրները բարդանում են։

«Պետք է իմանալ, որ նոր Հայաստանում, հետհեղափոխական Հայաստանում իրենց մոտիվներում, մղումներում պետք է առաջնորդվեն պետական եւ քաղաքացու շահով, մենք գնում են ռեսուրսների ամենաօպտիմալ եւ առաջնահերթությունների առումով ամենակարեւոր խնդիրների լուծման ուղիով։ Պետք է փոխգործակցել ի օգուտ համայնքի եւ նրա քաղաքացու»,– ամփոփեց Ռոմանոս Պետրոսյանը։

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւս անդրադարձել է Աբովյանի հաշվեկշռում գտնվող հողատարածքները աճուրդին, նշելով, որ այդ հողակտորները դեռեւս 2009 թ.–ից են աճուրդում, գնորդ չի եղել, եւ այժմ կա նաեւ հաջորդ խնդիր. քաղաքացիները, հատկապես սիրիահայ ընտանիքները ցանկանում են տուն կառուցել եւ դրա համար անհրաժեշտ է հողատարածք։

Քաղաքապետը շեշտել է, որ աճուրդի իրականցման վերբերյալ հրապարակումներ են եղել, ներկա են եղել լրագրողներ եւ ապահովել է աճուրդի անցկացման թափանցիկությունը։

Նա եւս չի կարծում, որ իր եւ Կոտայքի մարզպետի միջեւ լարվածություն կամ հակասություն կա, իսկ սաբոտաժի վերաբերյալ մարզպետի ձեւակերպումները չի ընդունում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am