«Մինչև վերջ կանգնելու ենք Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով»
–Ես ծանոթ եմ այն հայտարարությանը, որ «Հոգևոր Հայաստանը»՝ մնացած բոլոր քաղաքական, հասարակական, պետական ուժերի հետ, դիմել էր, որպեսզի ապրիլյան այս օրերին ընտրությունների օրը մենք կարողանանք փոխել: Ընտրությունների շեմին, իհարկե, իշխանությունը չարձագանքեց, չփոխեց: Այդ արատավոր երևույթները մասն են կազմելու այն հերոսապատումների և կարծես ստվեր են գցելու, մթագնելու են այն հերոսական ճանապարհը, որն անցել են մեր որդիները՝ կերտելով Հայաստանը: Այդ արատավոր երևույթները շարունակական են նաև մեր դաշինքի նկատմամբ՝ տարբեր բռնություններ, Ջրառատի գործողությունները, և վերջին արտահայտումը Սամվել Բաբայանի ձերբակալումն էր՝ չհասկանալով, որ Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը, և իր գործունեության ժամանակ նա Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել, և դրա համար էլ Արցախի ժողովուրդը շնորհել է նրան Արցախի հերոսի կոչում,-այս մասին այսօր՝ մարտի 23-ին, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
–Ես ուզում եմ ասել, որ մենք կանգնելու ենք մինչև վերջ նրա իրավունքների պաշտպանության հարցով, և չենք թողնելու, որպեսզի այս իշխանություններն իրենց շինծու գործողություններով հասնեն իրենց վերջին նպատակին,-հավելել է Ս. Օհանյանը:
7or.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...