Վարդան Հարությունյան. «Ինչպես թուրքն էր 90–ականներին ամբողջ ուժով պայքարում Սամվել Բաբայանի դեմ, այսօր էլ իշխանություններն են պայքարում ազգային հերոսի դեմ»
«7or.am»-ի հարցազրույցը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից Սյունիքի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Հարությունյանի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալումը։
–Ինչպես թուրքն էր 90–ականներին ամբողջ ուժով պայքարում ազգային հերոս Սամվել Բաբայանի դեմ, որպեսզի կարողանար խանգարել նրան հայկական այդ շատ ազգանվեր գործում, այնպես էլ, չգիտես՝ ինչու, այսօր իշխանություններն են պայքարում ազգային հերոսի դեմ, բայց այս անգամ արդեն նրա քաղաքացիական կերպարի, նրա քաղաքացիական դիրքորոշման դեմ՝ լավ իմանալով, որ ազգային հերոսը երբեք չի կարող անտարբեր մնալ հայ ժողովրդի և հայ պետականության նկատմամբ։ Սամվել Բաբայանն իր դիրքորոշումը միշտ արտահայտել է հրապարակայնորեն՝ նշելով, որ այս ձևով չի կարելի երկիրը դեպի զարգացում տանել, պետք է կատարել համապատասխան քայլեր, որպեսզի տնտեսությունը զարգանա, քաղաքական մենաշնորհը վերանա, և այդպես նշում էր բոլոր հակաօրինական քայլերը։ Նա իր քաղաքական դիրքորոշումն արտահայտում էր նրանով, որ մեր ժողովուրդը լավ ապրի, բարեկեցիկ կյանքով ապրի, քանի որ արժանի է։
-Պարո՛ն Հարությունյան, դուք նշեցիք, որ այսօր էլ իշխանությունն է դեմ գնում Սամվել Բաբայանին։ Իսկ ո՞րն է դրա նպատակը։
–Այդ քայլին գնալու միակ նպատակը այն է, որ Սամվել Բաբայանը, ինչպես և հասարակության բոլոր առողջ ուժերը, հասկանում է, որ այսպես շարունակել չի կարելի։ Ինչպես որ «Օհանյան–Րաֆֆի—Օսկանյան» դաշինքն է նշում՝ պետք է բոլոր առողջ ուժերը համախմբվեն և պետությունը հանեն այս դժգույն վիճակից, իսկ Սամվել Բաբայանը վերջերս չէր թաքցնում, որ սատարում է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին, ինչպես նաև գնում էր նրան, որ բոլորը համախբվեն և վերջ դնեն այսօրվա ազգակործան քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով այդ քաղաքական ձերբակալությունից հետո, կամ, այսպես ասենք, քաղաքական հետապնդումից հետո պետք է բոլոր քաղաքական ուժերը, Սփյուռքը, Արցախը և, նամանավանդ, այն ուժերը, որոնց համախմբումից հնարավոր է՝ ապրիլի 2–ին ունենանք իշխանափոխություն, բոլորը պետք է մի կողմ թողեն իրենց անձնական ամբիցիաները, որպեսզի ապրիլի 3–ին ժողովուրդն ունենա նոր իշխանություն, և չլինեն այդպիսի քաղաքական բանտարկումներ։
Աղբյուր՝ «7or.am»


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...