Սերժ Սարգսյանի միակ «քաղաքական հենարանը» ոստիկանությունն ու ուժային կառույցներն են
Երեկ Սերժ Սարգսյանը բացեց բոլոր խաղաքարտերը՝ ձերբակալելով Արցախի հերոս Սամվել Բաբայանին։ Սրանով նա ևս մեկ անգամ փաստեց, որ իր միակ «քաղաքական հենարանը» ոստիկանությունն ու ուժային կառույցներն են։ Իսկապես, այս մարդը կարողացել է իր դեմ համախմբել հասարակության բոլոր շերտերին՝ անկախ սոցիալական, քաղաքական և այլ տարբերություններից։
Այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է այնպիսի վիճակում, որ չի կարող վստահել նույնիսկ սեփական կուսակցությանը, քանի որ իր կուսակիցներից շատերը մնում են Սերժ Սարգսյանի կողքին, քանի որ ինքը տիրապետում է հենց այդ ուժային լծակների և շանտաժի է ենթարկում բոլորին։ Եվ ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեցնում է բոլորին, թե ում ձեռքին է մահակը։
Սակայն այստեղ մեկ գործոն ևս պետք է նշենք։ Դա Սամվել Բաբայանի անձն է՝ նրա հեղինակությունը մի կողմից, և այն, ինչ նա գիտի Սերժ Սարգսյանի մասին՝ մյուս կողմից։ Սամվել Բաբայանի խոսելը կարող է շատ թանկ արժենալ Սերժ Սարգսյանի վրա, նա կարող է շատերին համախմբել Սերժ Սարգսյանի դեմ, ցույց տալ Սերժ Սարգսյանի իրական դեմքը։
ՀՀԿ ղեկավարը, սակայն, մեկ բան հաշվի չի առնում․երբ անընդհատ հանում ես այդ չարաբաստիկ մահակը և թափահարում, կամ գործի դնում, ասելով թե «դու ես, որ կաս», շատերի համար դառնում ես թիրախ՝ և քաղաքական, և անձնական։ Այսօր մեր ողջ ազգի համար է անընդունելի, որ այդ մահակը Սերժ Սարգսյանի ու ոստիկանանակ հագուստով ինչ-որ բանդիտների ձեռքերում է։ Շատերն են ցանկանում այս իրավիճակը փոխել։
Բանդիտիզմն ու տեռորն ընտրելով իր իշխանության հիմնական հենարանը Սերժ Սարգսյանն իր դեմ է տրամադրում նաև սեփական թիմի ազդեցիկ անդամներին, որոնք թեև այսօր Սերժ Սարգսյանի հետ են, սակայն ունեն պատիվ և արժանապատվություն։
Սա է թերևս պատճառը, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակն այնպիսին է, ինչպիսին կա․այնտեղ անդեմ զանգված է հավաքված, որոնք ինքնուրույն քայլի ընդունակ չեն։ Նրանք ձայն բերել չեն կարող և դա պետք էլ չի․պետք է ընդամենը շոու անել, իսկ «ընտրությունը կկատարի» Երանոսյանն իր բանդայով։
Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...