Արամ Հարությունյան. «Եթե պետք լինի, որևէ մեկի հողամասում կարող է նույնիսկ «Իսկանդեր» հայտնաբերեն»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալումը։
–Ակնհայտ է, որ դա քաղաքական ենթատեքստ ունի։ Քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունների համար վտանգ ներկայացնող միակ ուժը, որը երբեք երկխոսության չի գնա ՀՀԿ–ի հետ, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն է։ Սամվել Բաբայանը համակրանք ունի այդ դաշինքի նկատմամբ և այն մարդիկ, ովքեր հավատում են Սամվել Բաբայանին և գնահատում են նրա գործունեությունն Արցախյան պատերազմի ժամանակ և ընդհանրապես որպես մարդ, բնականաբար, իրենց ձայնը պիտի տան «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին։ Իշխանությունները տեսնելով, որ աստիճանաբար ՕՐՕ–ի վարկանիշը բարձրանում է և ժողովուրդը համոզվում է, որ իրական ընդդիմությունը հենց այդ դաշինքն է և այն մարդիկ, ովքեր գտնում են, որ այս իշխանությունը սպառնալիք է երկրի անվտանգությանը, բնական է, պիտի փորձեն վախի մթնոլորտ ստեղծել։ Իրենք հասկանում են, որ ընտրությունների ժամանակ, եթե իշխող կուսակցությունը ստանա մեծամասնությունը, նշանակում է ապացուցել, որ տասը հատ զրոն հավասար է տասի։ Իսկ այն, որ այդ ձերբակալությունը փորձում են կապել Վրաստանից բերված զենքի հետ, մենք իշխանությունների ձեռագիրը լավ գիտենք ու եթե պետք լինի, ապա որևէ մեկի հողամասում կարող է նույնիսկ «Իսկանդեր» հայտնաբերեն։
–Ի՞նչ եք կարծում, իշխանության նման գործելաոճը ինչի՞ կվերաճի. արդյոք հանրությունը թույլ կտա՞, որ հանգիստ հասնի իր նպատակին։
–Իշխանությունը միշտ էլ փորձում է կտրուկ քայլերով սրելով վիճակը՝ առավելություն ստանա՝ մտածելով, որ հասարակությունը կամ քաղաքական ուժերն արձագանք չեն տա, ինչպես տարբեր ժամանակներում իրենց դա հաջողվել է։ Բայց համոզված եմ, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, այդ թվում նաև մեր կուսակցությունը և, այլ քաղաքական ուժեր ու գործիչներ, կմիանան, և այսօր բոլորիս խնդիրն է կանգնել այս դաշինքի կողքին, քանի որ հասկանում ենք, որ երկրում քաղաքական իրավիճակ փոխելու միակ տարբերակը հնարավոր է ՕՐՕ դաշինքով։
Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...