«Դե դատի՛ տվեք». Էդմոն Մարուքյան
Ագրարային համալսարանի ռեկտորը հայտարարել է, որ դատի է տալու Էդմոն Մարուքյանին՝ ԱԺ ամբիոնից իր հայտարարությունների հետ կապված: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց
«Ես սպասում եմ նամակին՝ դատարանից: Ինձ հետ չի կարելի խոսել էդ լեզվով, եթե էս չանեք, էս կլինի… դե դատի տվեք: Ռեկտորը չի հերքել իմ ասածները: Ես ասել եմ՝ ռեկտորը նշանակվել է՝ կանոնակարգի փոփոխության արդյունքում, հերքե՞լ է այդ փաստը: Չի հերքել:
Ասել եմ՝ նշանակվելուց առաջ հոգաբարձուների խորհրդի մեջ են մտել իշխանության մարդիկ՝ «Իմ քայլը» դաշինքից, հերքե՞լ է, մենք ժամանակին ՀՀԿ-ին քննադատում էինք, ասում էինք՝ մի մտեք հոգաբարձուների խորհուրդ: Մենք ասում էինք, որ իր աշխատավարձը բարձրացրել է, ասել եմ՝ թղթերով սաղ ճիշտ է, բայց սա ինձ համար հովանավորչություն է ու կոռուպցիայի մի տարր ու ասել եմ՝ կրթության նախարար, գնա աշխատի:
Ինքը ասում է՝ նա ինձ վիրավորել է, որովհետեւ ես կրթության նախարարի մտերիմը չեմ: Այսինքն, կրթության նախարարի մտերիմ լինելը վիրավորա՞նք է: Լիքը մարդ գրում է՝ դուք գիտե՞ք նա ինչ լավ մասնագետ է: Ես ասել եմ վա՞տ մասնագետ է: Մնացել էր նոր Հայաստանում ամբիոնից հայտնած կարծիքի համար դատի տան ինձ»:
© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս